Ռուսաստանը Հայաստանին վերաբերվում է որպես դաշնակցի. ՌԴ փոխվարչապետ
Մոսկվան Երևանին վերաբերվում է որպես դաշնակցի։ Այս մասին TACC-ին ասել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը Արևելյան տնտեսական ֆորումի շրջանակներում։
«Հայաստանը մեր դաշնակիցն է: Մենք հենց այդպես ենք վերաբերվում Հայաստանին»,- ասաց նա՝ պատասխանելով հարցին, թե արդյոք վատացել են հարաբերությունները Հայաստանի հետ ինտեգրացիոն կառույցների միջոցով։
«Օգոստոսի 27-ին կայացել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը։ Այնտեղ ամեն ինչ լրիվ նորմալ էր»,- հավելել է Օվերչուկը։
«Առաջիկայում մենք կունենանք Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդ։ Դա կլինի սեպտեմբերի 27-ին։ Սա այն է, ինչ ներկայումս կա ժամանակացույցում»,- ասաց նա՝ պատասխանելով հարցին, թե սպասվո՞ւմ են շփումներ Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի միջև։