Պուտինն առաջարկել է սահմանել Ռուսաստանի նոր շրջանների վերամիավորման օր
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Պետդումա է ներկայացրել օրինագիծ, որով սեպտեմբերի 30-ը սահմանվում է հիշարժան ամսաթիվ՝ Ռուսաստանի Դաշնության հետ նոր շրջանների վերամիավորման օրը: Այդ մասին վկայում է Դումայի տվյալների բազայում տեղադրված փաստաթուղթը։
Նախատեսվում է «Ռուսաստանի ռազմական փառքի օրերի և հիշարժան տարեթվերի մասին» օրենքը լրացնել նոր դրույթով։
Բացատրական գրության մեջ պարզաբանվում է, որ 2022 թվականի սեպտեմբերի 30-ը նորագույն պատմության մեջ կմտնի որպես Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության (ԴԺՀ), Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության, Զապորոժիեի և Խերսոնի շրջանի Ռուսաստան ընդունվելու օր՝ որպես Ռուսաստանի սուբյեկտներ։