ԱԺ-ն ընդունեց նախորդ օրը քննարկած նախագծերը, այդ թվում՝ «Բոլոր դեպքերում մահապատժի վերացման մասին» 13-րդ արձանագրությունը
Այսօր մեկնարկած Ազգային ժողովում շարունակվեցին երեկվա՝ սեպտեմբերի 11-ի նիստի աշխատանքները:
Մասնավորապես քվեարկության դրվեցին և ընդունվեցին նախորդ օրը առաջին և երկրորդ ընթերցմամբ ներկայացված օրենքների նախագծերը:
Ընդունված նախագծերից էր «Բոլոր դեպքերում մահապատժի վերացման մասին» թիվ 13 արձանագրությունը: