Ադրբեջանը ԿԽՄԿ-ի միջնորդությամբ համաձայնել է Լաչինի և Ակնա-Ստեփանակերտ ճանապարհների միաժամանակյա օգտագործմանը. APA
Ադրբեջանն ԱՄՆ և այլ գործընկերների հետ բարձր մակարդակով շփումների ժամանակ անդրադարձել է Լաչին ճանապարհի և Ակնա-Ստեփանակերտ ճանապարհի միաժամանակյա օգտագործման հարցին։ Մասնավորապես, Ադրբեջանը ԿԽՄԿ-ի միջնորդությամբ համաձայնել է այս երկու ճանապարհների միաժամանակյա օգտագործմանը։ Այս մասին գրում է APA գործակալությունը։
«Ցավոք սրտի, այս համաձայնագրի իրականացմանը «խոչընդոտում» է Հայաստանի կողմից «Ադրբեջանի» ղարաբաղյան շրջանում ստեղծված «ռեժիմը»,-այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ քարտուղարը և հավելել,-«Մենք ևս մեկ անգամ հայտարարում ենք, որ ադրբեջանական կողմը պատրաստ է Ակնա-Ստեփանակերը ճանապարհին զուգահեռ ԿԽՄԿ-ի միջնորդությամբ բեռների փոխադրման համար պայմաններ ստեղծել՝ Լաչինի սահմանային անցակետում սահմանային և մաքսային ընթացակարգերի պահպանմամբ»։