Շատերը մոռացան, որ Աղդամի ճանապարհով թե՛ ռուսները, թե՛ ադրբեջանցի զինվորականները երթևեկել են դեռ 2020-ի վերջերից սկսած. ռազմական փորձագետ
Մի քանի ամսում շատերը մոռացան, որ Աղդամի ճանապարհով թե՛ ռուսները, թե՛ ադրբեջանցի զինվորականները երթևեկել են դեռ 2020-ի վերջերից սկսած։ Շնորհիվ Նիկոլի մեկ ստորագրության, որով հանձնվեցին նաև Աղդամը և Քարվաճառը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը:
«Արցախի պաշարման պայմաններում ռուսական էս 1 բեռնատարն Աղդամի կողմից մտցնելը դարձել էր ռուսների համար դեմք փրկելու օպերացիա։ Չնայած եթե նույնիսկ այդ 1 բեռնատար մտցնելը 4-5 օր է տևում, դա արդեն այդքան էլ դեմք փրկել չէ։
Դեմք փրկելը կլիներ, եթե նաև Հայաստանի հետ կապը վերականգնեին։ Ինչը շրջանառվող լուրերի համաձայն պետք է լինի մի քանի ժամվա ընթացքում, բայց ինչին անձամբ ես չեմ հավատում։ Ուրախ կլինեմ սխալվել...»: