Փաշինյանն ինձ ընդարձակ նամակ է ուղարկել․ Պուտին
Վլադիվոստոկում՝ Արևելյան տնտեսական ֆորումի նիստում, Ռուսաստանի նախագահին անձնական հարց է տրվել Հայաստանի ղեկավարի հետ շփումների վերաբերյալ։ «Այս օրերին Նիկոլ Վովաևիչը խոսե՞լ է ձեզ հետ։ Քանի որ խոսել է Մակրոնի և Իրանի նախագահի հետ...»:
«Նա ինձ ընդարձակ նամակ է ուղարկել... Մենք կապի մեջ ենք նրա հետ։ Խնդիրներ չունենք Հայաստանի և Փաշինյանի հետ։ Մենք նրա հետ մշտական կապի մեջ ենք»,- վստահեցրել է Պուտինը։