ԵՄ դիտորդական առաքելությունը գրասենյակ է բացել Իջևանում
ԵՄ առաքելությունը գործառնական գրասենյակ է բացել Իջևանում: Այս մասին ասվում է առաքելության X-ի (Twitter) էջում։
Արարողությանը ներկա են եղել դիտորդական առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը, Հայաստանում ԵՄ ներկայացուցիչ Վասիլիս Մարագոսը, ՀՀ պաշտպանության փոխնախարար Հրաչյա Սարգսյանը և Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը։