Մարդն իր քաղաքական կնքահորն Արցախը հանձնելու մեջ է մեղադրում․ բա որ Տեր-Պետրոսյանն Արցախը հանձնող էր, 2008 թվականին էդ ո՞ւր էիր գոռում՝ Լևոն՝ նախագահ․ Շարմազանով
«Ողորմելի սուտ» է։ Ասուլիսի ժամանակ այս որակումը տվեց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը Նիկոլ Փաշինյանի երեկվա այն հայտարարությանը, թե Արցախն Ադրբեջանի կազմում է ճանաչվել դեռևս 1991 թվականին՝ Լևոն Տեր-Պետրոսյանի նախագահության օրոք:
«Եթե այդպես լիներ, ինքը տարիներ շարունակ տարբեր գագաթնաժողովների է մասնակցել, ադրբեջանցի պատվիրակները հաստատ առիթը բաց չէին թողնի և դրա մասին կհայտարարեին, սակայն երբեք նման բան չի եղել։ Բա որ Տեր-Պետրոսյանը 1991 թվականին Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչած լիներ, էդ համանախագահներն էշի ականջում քնե՞լ էին, անուղե՞ղ էին, որ մեկի մտքով չանցավ, ասեր՝ այ, Տեր-Պետրոսյան, Քոչարյան, Սարգսյան, ի՞նչ ինքնորոշում, դուք վաղուց Արցախն Ադրբեջանի կազմում եք ճանաչել։ Նիկոլն Իջևանից պետք ա գա՞ր, որ հայտնաբերե՞ր էդ Ալմաթիի հռչակագիրը: Ծիծաղելի է, չէ՞:
Մարդն իր քաղաքական կնքահորն Արցախը հանձնելու մեջ է մեղադրում։ Բա որ Տեր-Պետրոսյանն Արցախը հանձնող էր, 2008 թվականին էդ ուր էիր գոռում՝ Լևոն՝ նախագահ: Լավ, անբարոյականությունն էլ պետք ա սահմաններ ունենա: Էս մարդու սուտն էլ սահմաններ չունի»,-ասաց Շարմազանովը։