Խոշոր ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ պայքարում են վիրավորների կյանքի համարՀայաստանը փաստացի արդեն ինքնուրույն դուրս են եկել ՀԱՊԿ-ից. ՀԱՊԿ գլխավոր քարտուղարՎթարների պատճառով մի քանի հասցեներում ջուր չի լինի«Սրբազան պայքարի» գործով դատավարությունը վերածվել է անվերջության պրոցեսի, որտեղ յուրաքանչյուր դատական նիստում իշխանության մի նոր փուչիկ է պայթում. Աբրահամյան
Ստեփան Ասատրյանին և Արամայիս Թախմազյանին կարգալույծ հռչակելու հարցը համարվել է եկեղեցու ներքին գործը և վարույթները կարճվել են
Արթիկում 10 թեկնածու ինքնաբացարկ է հայտնել. «Հրապարակ»Հայկ Սարգսյանի պահվածքը սկսել է տարօրինակ թվալ. «Իրավունք»ՔՊ-ական Հռիփսիմե Գրիգորյանն ԱԺ-ում ստանձնել էր Արարատ Միրզոյանի պաշտպանի դերը․ որն էր մոտիվացիան․ «Ժողովուրդ»Բերդի բնակիչները տուգանվել են 750 հազարական դրամով. «Հրապարակ»Ճնշում են բոլոր կողմերից. Փաշինյանը հանրաքվեի է նախապատրաստվում. «Հրապարակ» Վարդանյանին դատում են Ալիեւը և համայնքապետը. «Հրապարակ»
Դատարանները հաստատել են` Հայ Առաքելական Եկեղեցու ներքին կյանքը պաշտպանված է պետական միջամտությունից
Ռոբերտ Քոչարյանի կալանքի հարցով որոշումը կհրապարակվի ժամը 17:30-ինԱյսօր Երևանի 4 վարչական շրջաններում և 7 մարզերում մինչև ժամը 17:00-ը լույս չի լինի
Սեդրակ Քոչարյանի կալանքի ժամկետը երկարաձգվեց երկու ամիս ժամկետով
Մենք պատրաստ ենք արտահերթ ընտրությունների․ միա՛յն օրն ասեք
Տեսանյութում երևացող իրադարձությունները առնչություն չունեն ընտրակաշառք տալու հանցակազմի հետ
Դեպրեսիվ տրամադրություններ՝ ՔՊ-ում. «Հրապարակ»․ Տիբեթում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով կան տասնյակ զոհեր և վիրավորներՍրբազանները «զադնի են» դրել. «Իրավունք»Հանձնարարական է իջեցվել․ «Հրապարակ»Փաշինյանի՝ արտահերթ ընտրությունների հայտարարությունը խուճապ է առաջացրել իշխանության ներսում․ «Ժողովուրդ»Եթե ուզում է գնալ արտահերթի, մենք ցանկացած զարգացման պատրաստ ենք. «Հրապարակ»Քիմին հիշել է, Հայաստանը՝ դեռ ոչ. «Իրավունք»ՍԴ նախագահի ընտրության շուրջ խառնաշփոթ է․ Վ. Վարդանյանը սպասվածից քիչ ձայներ է հավաքել․ «Ժողովուրդ»Ինչպես է Փաշինյանը ժրաջանորեն փայլեցնում իր կոշիկները (տեսանյութ)Հութիները հարվածներ են հասցրել Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր ՌիադինԱրևմուտքից գրանտ ստացողները սկսել են քննադատել․ «Հրապարակ»Ագարակն ու Դվինը՝ մշակութային ժառանգության տոնովՄաթևոսյանը կարևորել է COP17-ի ուղերձները միջազգային լսարանին հասցնելըՎրաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունն ու սպառումը սեպտեմբերին աճել ենԵրևանում քննարկվել են բնապահպանական վեճերի կանխարգելման և լուծման մեխանիզմներըԵԼ․ Արարատ-Արմենիան խոշոր հաշվով զիջեց ԱլկմարինԱմուլսարը գտնվում է ՀՀ-ի ջրերի սրտում, որոնք հայտնվելու են երկարաժամկետ աղտոտման վտանգի տակ․ ՀԲՃԿիպրոսի ոստիկանությունը սկսել է Ռոման Աբրամովիչի ֆինանսական գործարքների հետաքննությունըՊուտինը Դոնբասը Ռուսաստանի պատմական հողեր է անվանելՎարդան Ոսկանյան․ «Իրանական եթերում քննարկվել է Ադրբեջանի ենթակառուցվածքների թիրախավորումը»Այս սցենարի պայմաններում Թրամփը չի կարողանա քաշվել մի կողմ և դիտորդի դեր ստանձնել․ Սուրեն ՍարգսյանՏիբեթում 7,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Մեդվեդևը հայտարարություն է արել միգրանտների աշխատանքի ներգրավման նոր օրենսդրության մասին Հայ ըմբիշները աշխարհի առաջնությանը կներկայանան MARÓM-ի ստեղծած հագուստով Իրանը զգուշացնում է՝ Թեհրանի հետ պատերազմը հարվածելու է հենց ԱՄՆ-ին «Ադամ» փոթորիկը Ֆրանսիայում մահաբեր ջրհեղեղներ է առաջացրել․ 4 մարդ է զոհվել Չեմ կարծում, թե Հայաստանի՝ ԵԱՏՄ-ից դուրս գալն իրական հեռանկար է. փորձագետ Վրաստանը կորցրել է «ազատ» համացանց ունեցող երկրի կարգավիճակը Հայաստանի փախստականների հավաքականը մասնակցեց Unity EURO Cup 2026 մրցաշարին Հայաստան-Նիգերիա հարաբերությունների զարգացման հարցեր են քննարկվել Փաշինյանը վարչապետի աշխատակազմի արձանագրային բաժնի պետ է նշանակել Օդանավակայաններում ավիացիոն վառելիքի պակաս կա․ պատճառը բողոքի ակցիաներն են F-16 կործանիչները Հարավային Կարոլինայում Թրամփի հանրահավաքի ժամանակ կասեցրել են ինքնաթիռն արգելված գոտում
Քաղաքականություն

Փաշինյանի վերջին հարցազրույցը Հանրայինին, կանխատեսելիորեն վատն էր, լի իրեն բնորոշ ստերով. Արմեն Աշոտյան

Փաշինյանի վերջին հարցազրույցը Հանրայինին, կանխատեսելիորեն վատն էր, լի իրեն բնորոշ ստերով, անբարոյականությամբ և տգիտությամբ: Այս մասին ասվում է  ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի «Նուբարաշեն» ՔԿՀ-ից հրապարակված հոդվածում:

«Վստահ եմ, որ հանրային քննարկումների տիրույթում դրանք բացահայտվել և մեկնաբանվել են հայ հասարակության համար ընկալելի ծավալով և շեշտադրումներով: Մի քանի դրվագների վրա հարկ եմ համարում հրավիրել ընթերցողի ուշադրությունը»,- նշել է քաղաքական գործիչը:

  1. Արցախի նախագահի ընտրությունների մասին

Արցախի նոր ղեկավարի ընտրությունը չշնորհավորելու փաստն անգամ այդքան աղաղակող և նողկալի չէր, որքան Նիկոլի «հիմնավորումներն» այդ առիթով: Ամեն ինչ պարզ է, և երկիմաստության տեղ չի թողնում: Այդ բառակույտը լսելու ընթացքում ակամայից հիշեցի Էրդողանի ընտրությունների կապակցությամբ ՔՊ-ական օրգաստիկ արձագանքը, շնորհավորանքները և Փաշինյանի հանրային ստորացման արարողությունն Անկարայում Թուրքիայի նախագահի երդմնակալության արարողությանը:

Մի հետաքրքիր դրվագ ես հիշեցնեմ: Ըստ մամուլի հրապարակումների, որոնք այդպես էլ չեն հերքվել, Փաշինյանը որպես նվեր՝ Էրդողանին տարել էր նրա դիմանկարով ձեռագործ գորգ: Հաշվի առնելով, թե որքան ժամանակ է պետք ձեռքով անգամ միջին չափսերի գորգ գործելու համար, ակնհայտ է, որ Նիկոլն Էրդողանի ընտրություններին պատրաստվել էր վաղօրոք՝ անցնելով սույն ռեգիոնալ ինտիմից առաջ անհրաժեշտ հիգիենիկ և կոսմետիկ պրոցեդուրաները: Եվ այս ամենն ընդգծում է Արցախի նախագահի ընտրության կապակցությամբ Փաշինյանի պահվածքի դիսոնանսը:

  1. Արցախի մասին

Արցախի մասին խոսելիս Նիկոլը մեկ այլ, էլ ավելի վտանգավոր շեշտադրում արեց, այսպես ասած, «ձեռքի հետ» կոչ անելով չքաղաքականացնել Ադրբեջանի կողմից բլոկադայի ենթարկված Արցախի ժողովրդի մարդասիրական աղետը:

Այս պնդումը թե՛ իրենց դավաճանական քաղաքականության շարքից է, թե՛ կլինիկական տգիտության արտահայտում: Խուսափելով քաղաքականացնել այդ աղետը՝ Նիկոլը փորձում է մեխ խփել Արցախի պետականության և ապագայի դագաղին. սա անառարկելիորեն տեսանելի է: Բայց…Անգամ իր իսկ որդեգրած հակաարցախյան գիծը տանելու տեսակետից սա մտավոր իմպոտենցիայի համախտանիշ է առնվազն 2 պատճառով:

Առաջինը, այդ հումանիտար աղետն անթրոպոգեն է (մարդաստեղծ), ոչ թե տեխնոգեն կամ բնական արհավիրքի հետևանք: Այսինքն՝ ինքնին քաղաքական է:

Երկրորդը, անգամ նիկոլական՝«Արցախի հայ բնակչության իրավունքներ և անվտանգություն» բանաձևի շրջանակներում, որով փոխարինման փորձեր են արվում Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի, և որն առաջ են բրթում Նիկոլի գեոպոլիտիկ դաշնակիցները, Արցախի 120 000 բնակիչների հումանիտար աղետն իրենց իրավունքների ոտնահարման հետևանք է Ալիևի (և Նիկոլի) կողմից, հետևաբար՝ կրկին քաղաքական է:

  1. Հռոմի ստատուտի վավերացում

Այս թեմայով մեկնաբանությունները ևս վիրավորական են բանականության համար՝ անկախ Ռուսաստանի նկատմամբ գնահատականներից: Պայմանավորել և հիմնավորել այդ քայլնԱդրբեջանի ագրեսիան իբրև թե միջազգային այդ գործիքով ճնշելու և պատժելու հնարավորությամբ՝ չորքոտանի, երկարականջավոր, համառ և զռռոց հանող կենդանիների տեղ սեփական ժողովրդին և ռազմավարական դաշնակցին դնելու գեղցի փորձ է՝ երկու պատճառով:

Նախ, կոլեկտիվ Արևմուտքը շատ բաց տեքստով խոսում է այն մասին, որ չի պատրաստվում որևէ անգամ ամենամեղմ կամ ձևական պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ (հիշեցնեմ միայն, օրինակ, Բորելի և ԱՄՆ Պետդեպի վերջին հայտարարություններն այս հարցով):

Եվ, երկրորդը, 44-օրյա պատերազմի արդյունքում առկա են բազմաթիվ փաստեր, միջազգային զեկույցներ, ապացույցներ Ադրբեջանի կողմից իրականացված ռազմական հանցագործությունների մասին: Ավելին, իմ կուսակցության ջանքերով Եվրոպական խորհրդարանի զեկույցներում ներառվել էին այդ պատերազմը հետաքննելու և մարդկության դեմ հանցագործությունները բացահայտելու և մեղավորներին պատժելու մասին դրույթներ: Սակայն Փաշինյանի կողմից ներվեց Ադրբեջանի կրիմինալ պահվածքը, հայկական դիվանագիտությունը ոչ մի քայլ չձեռնարկեց միջազգային մեխանիզմներով Ալիևին պատժելու համար:

Ուստի, մտքում ունենալով ոչ հեռավոր անցյալի այս դրվագները՝ հարկ է կտրականապես մերժել Նիկոլի կողմից բերված փաստարկները Հռոմի ստատուտի վավերացման անհրաժեշտության մասին:

  1. Աննա Հակոբյանի կիևյան այցի մասին

Այս հարցը «չքաղաքականացնելու» փաշինյանական կոչը նույնքան զավեշտալի էր, որքան գրեթե ամբողջ հարցազրույցը: Առհասարակ հայ-ռուսական քայքայվող հարաբերությունների մասին կարիք կա առանձին խորքային անդրադարձի:

Այստեղ ընդամենը մի զուգահեռ կանցկացնեմ: Եթե անգամ Աննա Հակոբյանն այցելեր «Նուբարաշեն» ՔԿՀ կամ այլ մեկուսարան՝ ծանոթանալու համար այն պայմաններին, որոնցում պահվում են իր ամուսնու կողմից ապօրինի հետապնդումների ենթարկվող մարդիկ, ապա այդ այցը, անառարկելիորեն, կդիտվեր՝ որպես քաղաքական: Ուր մնաց, թե փորձեք Ուկրաինա կատարած այցելությունը հրամցնեք՝ որպես «մարդասիրական»…

Հանրայինին տված ողջ հարցազրույցում ընդամենը մեկ դրվագ կա, որտեղ Նիկոլն անկեղծ էր. Արայիկ Հարությունյանի հրաժարականի մասին իր ափսոսանքը: Մնացածը գեղցի շուստրիության և գեոպոլիտիկ տգիտության խյուս էր՝ դավաճանության դառը համով:

Կառաջարկեմ Փաշինյանից պետպատվերի շրջանակներում նոր հարցազրույցներ վերցնելու փոխարեն՝ վերջապես հեռարձակել 44-օրյա պատերազմից առաջ նրա տված հարցազրույցը, որն այդքան մեծ խնամքով առ այսօր թաքցնում եք հայ ժողովրդից: Հաստատ ավելի օգտակար և «ուսուցողական» կլիներ»: