Տիգրան Կարապետյանը Եվրոպայի Մ23 առաջնությունում արծաթե մեդալ է նվաճելԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում 10․000-երորդ պարեկություն է իրականացրելՀորմուզի նեղուցում հարձակվել են 15 հնդիկ նավաստիներով լցանավի վրաԵՄ-ն Վրաստանի բնակչությանը 38 միլիոն եվրոյի ֆինանսավորում է հատկացնումՀոգեբանորեն հյուծված հասարակությունն անընդունակ է իրականությունը գնահատելով ընտրություն կատարելԼուկաշենկո․ Թրամփը Ուկրաինային իր պայմաններն է թելադրումՔաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՍպիտակ-Գյումրի ճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Jeep Compass»-ը․ 5 վիրավորներից մեկը անչափահաս էՓեզեշքիան․ «Հայաստանի հետ քննարկել ենք համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը»Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՀայաստանն ու Իտալիան քննարկել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հնարավորություններըԹրամփը վստահեցրել է, որ Վաշինգտոնը հրահանգ չի տվել դանդաղեցնել Starlink-ը ՈւկրաինայումՎրաստանի կառավարությունը Քարելիի շրջանում գտնվող հողամասը 1 լարով փոխանցել է ՊատրիարքությանըՎրաստանը հայտ է ներկայացրել ԵԱՀԿ նախագահության համարՀայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ. Sputnik ԱրմենիաՀայաստանն ու ՆԱՏՕ-ն քննարկել են պաշտպանության ոլորտում բարեվարքության ամրապնդման հարցերըԳյումրիի ՀԷՑ-ի «Ղարս» մասնաճյուղում էլեկտրիկը հոսանքահարվել է, տեղում մաhացել է. Armlur.amՀԱՊԿ գլխավոր քարտուղարը միջազգային կազմակերպություններին կոչ է արել միանալ աշխատանքներինԿոբախիձեն և Փեզեշքիանը Երևանում քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային իրավիճակըԴի Կապրիոն ողջունել է Երևանում մեկնարկած՝ վտանգված տեսակների վերականգնմանն ուղղված կոալիցիան«Երեւան Ուելնես»–ում բուժօգնություն է ցուցաբերվել 5 անձի. հնդիկ աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոցԱլեքսանդր Լուկաշենկոն ժողովրդական աշխարհազորի ջոկատում սամբոյի հնարք է ցույց տվելԷրդողանի կուսակցության վարկանիշն անկումային էԽաչատուրյանն ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը քննարկել են մշակութային ժառանգության պաշտպանության հարցերԻնչո՞ւ է «Երեւան Ուելնեսում» վատացել երեխաների ինքնազգացողությունըԴմիտրիև․ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն քննարկում են տվյալների կենտրոնների համատեղ ստեղծման հնարավորությունըԿոբախիձեն անդրադարձել է Երևանում անցկացվող COP17 համաժողովինՄատենադարանն ընդունել է COP17-ի բարձրաստիճան հյուրերինՀռոմում դպրոցականները ճայթուկներով հարձակվել են Կրթության նախարարության շենքի վրաԳուտերեշը Բաղրամյան 26–ում հայտարարել է, որ տպավորված է Հայաստանից ու ԵրևանիցՊուտին․ Ուկրաինայում անվտանգության գոտու ստեղծման հարցը բանակցությունների առարկա չի դառնաՀռոմի պապը Պուտինին կոչ է արել հրադադար հաստատելԲնության պահպանությունը պետք է լինի կայուն զարգացման քաղաքականության անբաժանելի մասը. ՀՀ նախագահՄենք Թուրքիայի հետ ջրային ոլորտում համագործակցության ներուժ ունենք. ՓաշինյանԵԱՏՄ-ում քննարկվել է միասնական տրանսպորտային տարածքի ձևավորման հարցը«Էրեբունի» հյուրանոցում հայտնաբերվել է ՌԴ 50-ամյա քաղաքացու մարմինՀայաստանը հյուրընկալել է eTwinning համաեվրոպական դպրոցական ծրագրի միջազգային համաժողովըՈստիկանություն է ներկայացվել նախկինում դատապարտված 106 անձԿասեցվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեությունըՊոլսահայ գործարարն առաջին անգամ ապրանք է արտահանել ՀայաստանԽցանված արդարադատություն․ Խաչիկ Գալստյանի հայտարարությունը տնային կալանքիցԿԽՄԿ-ն դեռ չի տեսակցել ՀՀ ներխուժած ադրբեջանցունԿասեցվել է տանձի և թարխունի համերով գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրությունըԱրզնիում երեք գազալցակայանի շահագործումը դադարեցվել էՀՀ ԱԳ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարը քննարկել են երկկողմ համագործակցության հարցերՈւկրաինան անօդաչուով հարձակում է իրականացրել Բելգորոդի երթուղային ավտոբուսի վրա. կան վիրավորներԼոռու մարզի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել․ տղամարդը ծխահարվել էԵրկուշաբթի լույս չի լինի Երևանի 3 վարչական շրջանի և 5 մարզի բազմաթիվ հասցեներումՆկատեցի՞ք, COP17-ի գագաթնաժողովին ինչպես տեղ ու դադար չկա եվրոպացի առաջնորդների ներկայությունից. Ինչպե՞ս նկատեիք, որը չկա. Հակոբ ԲադալյանԻրական Հայաստանում հայը պետք է լինի ճորտացված գյավուր ու սրանք դրա հետ խնդիր չունեն. Կոնստանտին Տեր-Նակալյան
Մամուլ

Ինչ ունեցվածքով է հեռանում ՊԵԿ նախագահի տեղակալը․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«ՀՀ ՊԵԿ նախագահի տեղակալ Ծովինար Սողոմոնյանը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի N 934-Ա որոշմամբ, «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն, 2023 թվականի սեպտեմբերի 15-ից ազատվելու է պաշտոնից։ Սողոմոնյանը ՊԵԿ նախագահի տեղակալի պաշտոնին նշանակվել էր 2021 թվականի հոկտեմբերի 6-ին։

Նա համատեղ սեփականությամբ հայտարարագրել է մեկ բնակարան բազմաբնակարան շենքում և մեկ ավտոտնակ, որոնք ձեռք է բերել 2019 թվականին Երևանի Արաբկիր վարչական շրջանում։ ՊԵԿ նախագահի արդեն նախկին տեղակալ Սողոմոնյանը մեկ բնակարան էլ հայտարարագրել է Կենտրոն վարչական շրջանում, որը փաստացի պատկանում է այլ անձի, սակայն շահագործվում է նրա կողմից։ Ուսումնասիրելով հայտարարագիրը՝ հասկացանք, որ Կենտրոնում գտնվող բնակարանը ևս գնված է հիփոթեքով։ Ծովինար Սողոմոնյանը մինչ պաշտոնը ստանձնելն ունեցել է մեկ մեքենա՝ 2001 թվականի արտադրության, HONDA մակնիշի, սակայն պաշտոնը ստանձնելուց հետո՝ 2022 թվականին, նա 1մլն 900 հազար դրամով ձեռք է բերել 2015 թվականի արտադրության, HYUNDAI մակնիշի մեքենա։

Սողոմոնյանի բանկային ավանդները կազմել են 2 հազար 500 դոլար և 900 հազար դրամ, բանկային հաշիվների մնացորդները կազմել են 464 հազար դրամ։ Նրա հաշվետու տարվա եկամուտները կազմել են 16 մլն 211 հազար դրամ, որը աշխատանքի վարձատրություն է ՀՀ պետական եկամուտների կոմիտեից։ Նախկին տեղակալի ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 54 մլն 310 հազար դրամ, որը 2 բնակարանների և մեկ ավտոտնակի հիփոթեքի մայր գումարի մնացորդն է։
Վարկի մարմանն ուղղել է 7 մլն 379 հազար դրամ։

Հիշեցնենք, որ Ծովինար Սողոմոնյանը նախկինում եղել է ֆինանսատնտեսագիտական վարչության պետ ՀՀ կառավարության աշխատակազմում, դրանից հետո նա եղել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ: Շարունակելով տեղակալի կարիերան՝ նա նշանակվել է ՀՀ ՊԵԿ նախագահի տեղակալ»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում։