ՌԴ-ն Հայաստանի թշնամին չէ․ պետք չէ Երևանում կայացված որոշումների մեղքն ու պատասխանատվությունը բարդել Ռուսաստանի վրա․ Զախարովա
Ռուսաստանը Հայաստանի թշնամին չէ և երբեք էլ չի լինի: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ Արևելյան տնտեսական ֆորումի (ԵՏՀ) շրջանակում։
Նրա խոսքով՝ Մոսկվայի կոշտ արձագանքը Երևանի վերջին կոշտ հայտարարություններին պայմանավորված է նրանով, որ դրանք հիմնված են կեղծիքի, անճշտության կամ փաստերը փոխարինելու փորձի վրա։
«Մասնավորապես, ոչ թե Ռուսաստանը ճանաչեց Բաքվի իրավունքները Արցախ (-խմբ) նկատմամբ, այլ Հայաստանի ղեկավարությունը, Հայաստանի ժողովրդի որոշելիքն է, թե ինչպես կարձագանքի դրան: Պետք չէ Երևանում կայացված որոշումների մեղքն ու պատասխանատվությունը բարդել Ռուսաստանի վրա։ Սա կարող է հանգեցնել աղետալի հետևանքների, ինչը վտանգավոր է Հայաստանի համար»,- նշել է Մարիա Զախարովան։