Կրկնում ենք մեր կոչը՝ պետք է բացել երկու միջանցքները և հասնել վերջնական համաձայնության․ Պետդեպարտամենտի մամուլի քարտուղար
Մենք կշարունակենք աշխատել Հայաստանի և Ադրբեջանի միջև ստեղծված իրավիճակի կարգավորման ուղղությամբ։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի քարտուղար Մեթյու Միլլերը։
«Ինչպես երեկ ասացի, պետքարտուղարն անձամբ է ներգրավվել այս գործընթացում՝ վերջին շաբաթվա ընթացքում բազմաթիվ շփումների միջոցով։ Անցած 24 ժամվա ընթացքում մարդասիրական բեռների խմբաքանակն անցել է Ակնայի ճանապարհով դեպի Արցախ, ուստի ևս մեկ անգամ կրկնում ենք այս խնդրի կարևորությունը մատնանշող կոնկրետ կետ. որպես կարճաժամկետ խնդիր՝ երկու միջանցքների բացում և որպես ավելի երկար ժամկետային խնդիր՝ երկու երկրների միջև վերջնական համաձայնության հասնելը»,- ընդգծել է նա:
Մեթյու Միլլերը նշել է, որ չի մեկնաբանի Հայաստանի և Ադրբեջանի վերաբերյալ ՌԴ նախագահի արտահայտած կարծիքը։