Խոշոր ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ պայքարում են վիրավորների կյանքի համարՀայաստանը փաստացի արդեն ինքնուրույն դուրս են եկել ՀԱՊԿ-ից. ՀԱՊԿ գլխավոր քարտուղարՎթարների պատճառով մի քանի հասցեներում ջուր չի լինի«Սրբազան պայքարի» գործով դատավարությունը վերածվել է անվերջության պրոցեսի, որտեղ յուրաքանչյուր դատական նիստում իշխանության մի նոր փուչիկ է պայթում. Աբրահամյան
Ստեփան Ասատրյանին և Արամայիս Թախմազյանին կարգալույծ հռչակելու հարցը համարվել է եկեղեցու ներքին գործը և վարույթները կարճվել են
Արթիկում 10 թեկնածու ինքնաբացարկ է հայտնել. «Հրապարակ»Հայկ Սարգսյանի պահվածքը սկսել է տարօրինակ թվալ. «Իրավունք»ՔՊ-ական Հռիփսիմե Գրիգորյանն ԱԺ-ում ստանձնել էր Արարատ Միրզոյանի պաշտպանի դերը․ որն էր մոտիվացիան․ «Ժողովուրդ»Բերդի բնակիչները տուգանվել են 750 հազարական դրամով. «Հրապարակ»Ճնշում են բոլոր կողմերից. Փաշինյանը հանրաքվեի է նախապատրաստվում. «Հրապարակ» Վարդանյանին դատում են Ալիեւը և համայնքապետը. «Հրապարակ»
Դատարանները հաստատել են` Հայ Առաքելական Եկեղեցու ներքին կյանքը պաշտպանված է պետական միջամտությունից
Ռոբերտ Քոչարյանի կալանքի հարցով որոշումը կհրապարակվի ժամը 17:30-ինԱյսօր Երևանի 4 վարչական շրջաններում և 7 մարզերում մինչև ժամը 17:00-ը լույս չի լինի
Սեդրակ Քոչարյանի կալանքի ժամկետը երկարաձգվեց երկու ամիս ժամկետով
Մենք պատրաստ ենք արտահերթ ընտրությունների․ միա՛յն օրն ասեք
Տեսանյութում երևացող իրադարձությունները առնչություն չունեն ընտրակաշառք տալու հանցակազմի հետ
Դեպրեսիվ տրամադրություններ՝ ՔՊ-ում. «Հրապարակ»․ Տիբեթում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով կան տասնյակ զոհեր և վիրավորներՍրբազանները «զադնի են» դրել. «Իրավունք»Հանձնարարական է իջեցվել․ «Հրապարակ»Փաշինյանի՝ արտահերթ ընտրությունների հայտարարությունը խուճապ է առաջացրել իշխանության ներսում․ «Ժողովուրդ»Եթե ուզում է գնալ արտահերթի, մենք ցանկացած զարգացման պատրաստ ենք. «Հրապարակ»Քիմին հիշել է, Հայաստանը՝ դեռ ոչ. «Իրավունք»ՍԴ նախագահի ընտրության շուրջ խառնաշփոթ է․ Վ. Վարդանյանը սպասվածից քիչ ձայներ է հավաքել․ «Ժողովուրդ»Ինչպես է Փաշինյանը ժրաջանորեն փայլեցնում իր կոշիկները (տեսանյութ)Հութիները հարվածներ են հասցրել Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր ՌիադինԱրևմուտքից գրանտ ստացողները սկսել են քննադատել․ «Հրապարակ»Ագարակն ու Դվինը՝ մշակութային ժառանգության տոնովՄաթևոսյանը կարևորել է COP17-ի ուղերձները միջազգային լսարանին հասցնելըՎրաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունն ու սպառումը սեպտեմբերին աճել ենԵրևանում քննարկվել են բնապահպանական վեճերի կանխարգելման և լուծման մեխանիզմներըԵԼ․ Արարատ-Արմենիան խոշոր հաշվով զիջեց ԱլկմարինԱմուլսարը գտնվում է ՀՀ-ի ջրերի սրտում, որոնք հայտնվելու են երկարաժամկետ աղտոտման վտանգի տակ․ ՀԲՃԿիպրոսի ոստիկանությունը սկսել է Ռոման Աբրամովիչի ֆինանսական գործարքների հետաքննությունըՊուտինը Դոնբասը Ռուսաստանի պատմական հողեր է անվանելՎարդան Ոսկանյան․ «Իրանական եթերում քննարկվել է Ադրբեջանի ենթակառուցվածքների թիրախավորումը»Այս սցենարի պայմաններում Թրամփը չի կարողանա քաշվել մի կողմ և դիտորդի դեր ստանձնել․ Սուրեն ՍարգսյանՏիբեթում 7,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Մեդվեդևը հայտարարություն է արել միգրանտների աշխատանքի ներգրավման նոր օրենսդրության մասին Հայ ըմբիշները աշխարհի առաջնությանը կներկայանան MARÓM-ի ստեղծած հագուստով Իրանը զգուշացնում է՝ Թեհրանի հետ պատերազմը հարվածելու է հենց ԱՄՆ-ին «Ադամ» փոթորիկը Ֆրանսիայում մահաբեր ջրհեղեղներ է առաջացրել․ 4 մարդ է զոհվել Չեմ կարծում, թե Հայաստանի՝ ԵԱՏՄ-ից դուրս գալն իրական հեռանկար է. փորձագետ Վրաստանը կորցրել է «ազատ» համացանց ունեցող երկրի կարգավիճակը Հայաստանի փախստականների հավաքականը մասնակցեց Unity EURO Cup 2026 մրցաշարին Հայաստան-Նիգերիա հարաբերությունների զարգացման հարցեր են քննարկվել Փաշինյանը վարչապետի աշխատակազմի արձանագրային բաժնի պետ է նշանակել Օդանավակայաններում ավիացիոն վառելիքի պակաս կա․ պատճառը բողոքի ակցիաներն են F-16 կործանիչները Հարավային Կարոլինայում Թրամփի հանրահավաքի ժամանակ կասեցրել են ինքնաթիռն արգելված գոտում
Քաղաքականություն

Պատերազմ. երբ, որտեղ, ում միջև, ինչի համար. Վահե Հովհաննիսյան

Պաշտոնական Երևանը բոլոր հարթակներում, և Հայաստանում բոլորը խոսում են առաջիկա պատերազմի մասին։ Նիկոլը զանգում է բոլորին, ում համարը կա իր հեռախոսի մեջ։ Այս մասին իր հոդվածում գրել է Այլընտրանքային նախագծեր խմբի համահիմնադիր Վահե Հովհաննիսյանը:

Նա նաեւ նշել է. «Բայց շվարած հայ հասարակությանը ոչ ոք չի տալիս մի քանի պարզ հարցերի պատասխան. պատերազմը ե՞րբ, որտե՞ղ, ո՞ւմ միջև, ինչի՞ համար է։ Ո՞րն է Ալիևի պատերազմի նպատակը, վերջը նա ի՞նչ է ուզում։ Չի լինում պատերազմ՝ առանց նպատակի։

Եթե Ալիևն ուզում է բացել Աղդամի ճանապարհը, ինչո՞ւ է հարձակվում Հայաստանի վրա։

Եթե Ալիևն ուզում է ստանալ իրեն խոստացվածը՝ ՀՀ-ից 8 անկլավները, ապա որոշակի իմաստ ուրվագծվում է։ Բայց այդ դեպքում պետք է հայ հանրությունը հարց ձևակերպի իր վարչապետին՝ ո՞նց ես խոսք տվել նման բան, ի՞նչ իրավունքով։

Եթե Ալիևն ուզում է իրեն խոստացված այլ բաներ, ապա հանրության հարցադրումը պետք է լինի՝ իսկ ուրիշ էլ ի՞նչ ես խոսք տվել, որ մենք չգիտենք։

Ստացվում է, որ հայ ժողովուրդը 2018-ից սկսած՝ բացառապես պատերազմի մատերիալ է։

Բոլոր պատերազմները ռիսկային են, և կողմերը մեծ գին են վճարում։ Հենց այնպես պատերազմներ չեն լինում։ Հայ հանրությանը պետք է սա բացատրել, ու հետո միասին փորձել հասկանալ պատճառները։

Պետք է բացատրել ժողովրդին, որ պատերազմները միշտ ունենում են քաղաքական բանակցային սխալներ, պատճառներ։ Մեր պարագայում դա թշնամուն տրված մեծածավալ խոստումներն են, նրա մոտ առաջացրած սպասումները։

Հետևաբար՝ պատերազմ չստանալու ճանապարհը այդ քաղաքական-բանակցային սխալները զգուշորեն շտկելն է։ Հենց այնպես պատերազմներ երբեք չեն լինում, ու չի լինում նաև իշխանության կոպտագույն սխալների ֆոնին լուռ կամ դիտորդ ընդդիմադիր լիդերություն։ Դա նշանակում է՝ ինքնահոսի մատնել ողբերգության տանող ընթացքը։ Դա լիդերություն չէ, դա ուրիշ բան է։

Այս ամենի ֆոնին ամենևին չի բացառվում, որ շվարած հասարակությունն իր պասիվությամբ ու որոշ որակների հաշվին կրկին թույլ տա չափազանց վտանգավոր սխալ՝ Երևանում ընտրի իրեն աղետի բերած քաղաքական ուժին։

Եթե այսքանից հետո Երևանում չձևավորվեց հանրային կոնսենսուս՝ «մերժել իշխանությանը», ապա արտաքին աշխարհի համար մեզ ներկայացվող ցանկացած անարժանապատիվ պահանջ լեգիտիմացվում է։ Սեպտեմբերի 17-ը շատ հարցերի պատասխան տալու է։

Շարունակելի»։