ՌԴ ԱԳՆ-ն հերքել է Հայաստանում հեղաշրջում նախապատրաստելու մասին լուրերը
Ռուսաստանի Դաշնության Արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հերքել է Հայաստանում հեղաշրջման նախապատրաստման մասին տեղեկատվությունը։ Այս մասին գրում է РИА Новости գործակալությունը։
Սոցցանցերում տեղեկություններ են հայտնվել, որ Հայաստանում հեղաշրջում է նախատեսվում։ Պնդում են, որ իբր Հայաստան են տեղափոխվել «Վագներ» խմբավորման մինչև 2000 մարտիկ։ Այս տեղեկատվության հաստատված չէ։
Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ասել էր, որ Մոսկվան ակնկալում է Հայաստանի ղեկավարության կողմից թույլ չի տրվաի այնպիսի բան, որ երկու երկրների ժողովուրդները վիճեն։
Մինչ այս հայտարարվել էր, որ սեպտեմբերի 11-ից 20-ը Հայաստանի տարածքում կանցկացվեն Հայաստանի և ԱՄՆ-ի միջև «Արծիվ գործընկեր-2023» համատեղ զորավարժությունները։ ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը Մոսկվայի անհանգստությունն է հայտնել ԱՄՆ-ի մասնակցությամբ այս զորավարժությունների կապակցությամբ և ընդգծել, որ Հայաստանը՝ որպես ՀԱՊԿ անդամ, պետք է հավատարիմ մնա դաշնակիցների հետ վարժանքների պրակտիկային։