Ընդամենը 4 րոպե Լա լիգայում. Էնդրիկը ձմռանը կարող է հեռանալ ՌեալիցԷքզիթփոլ․ Լատվիայի վարչապետի կուսակցությունը 35,6 տոկոսով վստահորեն առաջատարն է ընտրություններումՆանթաքեթի ափերի մոտ անհետացել է բժշկական ինքնաթիռ, որում վեց մարդ կարՎրաստանում ձերբակալել են 80 մարդու՝ «գողական աշխարհի» հետ ունեցած կապի գործովՀասրաթյան․ Վտանգավոր է, երբ պետական գործիչը «սիրահարվում է» իր հորինած պատմական առաքելությանըՄեդվեդև․ Որոշ պետություններ փորձում են պառակտել Հարավային Կովկասի երկրներըԱրցախը մեր «վզին գցած պարան» չէր, այլ՝ փրկօղակԽաչատուրյան․ Կառավարության անդամի պաշտոնը մեծ պատիվ է, բայց նաև ծանր պարտավորություն«Խաչը՝ որպես սիրո նշան, զանգերը՝ որպես աղոթքի կանչ». Տեր ՌուբենՌԴ ՊՆ․ 12 ժամում ոչնչացվել է 244 անօդաչու թռչող սարք«Բաքուն մեծացնում է քաղաքական ճնշումը»․ Սուրեն ՍուրենյանցԱվտովթար Կոտայքի մարզում․ կա վիրավորՉկա մի թեզ, որը հանուն իրենց իշխանությունը պահելու նրանք չեն մերժում․ ՇարմազանովԶելենսկի․ ուկրաինական ուժերը վերադարձրել են շուրջ 140 քկմ տարածքՍուրեն Պապիկյանը երդվել է ծառայել հանրային և պետական շահինԻնտերը հաղթեց Լումեցանեին, Մխիթարյանը դարձավ հաղթական գոլի հեղինակԹուրքիայում բենզալցակայանում պայթյուններ են տեղի ունեցել․ կա ծանր վիրավորԽուլիգանություն կատարած երիտասարդը ձերբակալվել էԻրանն ու ՀՀ-ն քննարկել են սահմանային խոչընդոտների վերացումն ու տարանցման ավելացումըՇաքին պետք է ներառել սահմանամերձ բնակավայրերի ցանկում․ ԱռաքելյանԻրանում մահապատժի են ենթարկել Սիավուշ ՋամշիդիինԹեմատիկ ուխտերթ․ Ուխտի Սուրբ ՊատարագԲաքվից կրկին պնդում են «խաղաղության գործընթացի» համար փոխել ՀՀ սահմանադրությունը«Աղոթքի նախաճա՞շ», թե՞ Հայաստանի հոգևոր անվտանգության ոչնչացման խրախճանք. ԶուրաբյանԳերմանիայի նախագահը հայտարարել է երկրում ժողովրդավարությանը սպառնացող վտանգի մասինԲրյուսելը չի կարող Կիևին ապահովել ռազմական կարիքների համար անհրաժեշտ 8 միլիարդ դոլարըԳազա քաղաքում բնակելի շենք է ավերվել․ կա առնվազն 5 զոհԱՄՆ-ն Մերձավոր Արևելք է ուղարկում ավիակիրների ու 10 հազար ծովային հետևակայինիԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԲուրյաթիայում գնդակահարել են 331 արջի մարդկանց համար վտանգի մասին հաղորդումներից հետոԱդրբեջանն ընդլայնել է դիրքերը Ջերմուկի մոտակայքում օկուպացված տարածքներում․ «Սպուտնիկ Արմենիա»Խոշոր ավտովթար է տեղի ունեցել, վիրավոր կա«Սրբությունն ու ճշմարտությունը՝ անմահ են». Տեր ՄուշեՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՄոլդովայի տարածքում երեք հրթիռ և երկու անօդաչու թռչող սարք է պայթելՊԵԿ աշխատակիցները պարգևատրվել ենԹբիլիսիում կբացվի «Երվանդ Քոչար. բազմաչափ հանճարը» բացառիկ ցուցահանդեսը«Մհերս գնաց, ու իմ թիկունքը բաց մնաց». Մհեր Գրիգորյանն անմահացել է հոկտեմբերի 10-ին, տուն «վերադարձել»... 56 օր անցԵրևանի կենտրոնում և Արաբկիրում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանըԻրանի երկու քաղաքացու մեղադրանք է առաջադրվել Մանչեսթերում ահաբեկչություն նախապատրաստելու համարԳեղարքունիքի մի շարք համայնքներում երկար ժամանակ ջուր չի լինիՍաուդյան Արաբիան հութիների դեմ գործողություն է նախապատրաստումԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԳանձասարի դեպքում Ադրբեջանի գործելակերպը դիտարկելի է որպես մշակութային ժառանգության քաղաքական գործիքավորումԻ՞նչ տվեց Հայաստանի՝ ՄՔԴ-ին միանալը
Շաքիում հայտնված ադրբեջшնgի զինծառայողի իրատեսական պատիժը 15-25 տարի ազատազրկումն է կամ ցմաh ազատազրկումը. իրավաբան
Մարզերում նորակառույց դպրոցական հաստատություններ աշակերտների տեղափոխման համար հատուկ ավտոբուսներ կգործարկվեն«Երեխան ամբողջ գիշեր չի քնում, ղժժում է, ահավոր վախեցած է». նոր մանրամասներ Շաքիի դեպքից
Սասուն Միքայելյանի սանիկին են բռնել. Hraparak
Տերյան փողոցում վթարվել է խողովակ, ջուրն արտահոսել է արտաքին մակերես, ընթանում են վթարի վերացման աշխատանքներ. «Վեոլիա Ջուր»
Հասարակություն

Նոր չափորոշիչները նոր մոտեցումներ են պահանջում. նախարարը՝ դժգոհող ուսուցիչներին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն երեկ ընդունել է հանրակրթական նոր չափորոշչի ներդրմամբ պայմանավորված՝ աշխատանքային ծանրաբեռնվածության և մի շարք այլ խնդիրների վերաբերյալ իրենց դժգոհությունը ներկայացնող ուսուցիչների խմբին, որը բողոքը ակցիա էր իրականացրել ԿԳՄՍ նախարարության շենքի դիմաց։

ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ նախարարին ներկայացվել են ուսուցիչների բարձրացրած խնդիրները, որոնք, մասնավորապես, վերաբերել են էլեկտրոնային տեղեկատվական համակարգում՝ էլեկտրոնային մատյաններում, այս տարվա սեպտեմբերից թեմատիկ պլանների լրացման մեխանիզմին, որը հավելյալ ծանրաբեռնվածություն է պահանջում։

Նախարարը պարզաբանումներ է ներկայացրել՝ շեշտելով, որ ուսուցիչների կատարած աշխատանքը գնահատելի է և շատ կարևոր։

«Հասկանալի է, որ փոփոխությունները ենթադրում են հավելյալ խնդիրներ և դժվարություններ, ադապտացման որոշակի փուլ։ Այդ ընթացքը պետք է անցնենք միասին՝ բացահայտելով խնդիրները և համատեղ փնտրելով դրանց լուծումները։ Նոր չափորոշիչները նոր մոտեցումներ են պահանջում: Ո՞րն է այն մեթոդը, որով պետք է հասկանանք, որ ուսուցիչը, ելնելով չափորոշիչների պահանջից, արդյունավետ է կազմակերպում դասը: Ավանդական եղանակը թեմատիկ պլանն է, որ եղել է միշտ: Բոլորս պետք է ընդունենք, որ դրանք չունեն այլընտրանք և կարևոր գործիք են ուսուցչի համար՝ տեսնելու իր ապահոված վերջնարդյունքը, համեմատելու դրա համապատասխանությունը պետության սահմանած վերջնարդյունքի հետ: Դրանք նաև գործիք են դպրոցի տնօրենության, տեսչական մարմնի և բոլոր այն կառույցների համար, որոնք գործառույթ ունեն դպրոցի աշխատանքները գնահատելու, դպրոցին աջակցելու՝ կրթության որակի բարելավման հարցում»,- ասել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:

Ըստ նախարարի՝ հիմնական խնդիրն առաջացել է ոչ թե թեմատիկ պլանավորման անհրաժեշտությունից, ինչի հետ համաձայնել են նաև մանկավարժները, այլ դրանք տեղեկատվական համակարգում ներմուծելու տեխնիկական լուծումներից, որը դպրոցներին առաջարկվել է մեթոդական նոր ուղեցույցով։

«Երկու տարբերակ կա՝ առաջինը, երբ դասական տարբերակով այդ ֆայլերը կազմվում և ներբեռնվում են էլեկտրոնային հարթակում։ Երկրորդ տարբերակը, որը թույլ է տալիս ավելի լուրջ վերլուծական աշխատանք անել, այդ տվյալների ներբեռնումն է այդ հարթակում՝ համապատասխան ձևաչափով: Տեղեկատվական հարթակի տեսանկյունից երկրորդ տարբերակն ավելի արդյունավետ է, որովհետև դա հնարավորություն կտա հետագայում նաև այդ տվյալների հիման վրա վերլուծություն  կատարել, ուսուցիչները ևս կկարողանան ավելի հեշտությամբ օգտվել իրենց ստեղծած նյութերից: Մյուս կողմից, սակայն, այն ժամանակատար աշխատանք է, և ձեր բարձրացրած հարցն այս իմաստով տեղին է»,- ուսուցիչների հետ հանդիպմանը նշել է նախարարը:

Ժաննա Անդրեասյանը վստահեցրել է, որ էլեկտրոնային մատյաններում թեմատիկ պլանների ներմուծման նոր ձևաչափը պարտադիր չէ․ այն առաջարկվել է մեթոդական ցուցումով, սակայն ուսուցիչները կարող են կիրառել կամավորության սկզբունքով՝ ըստ ցանկության։ Էլեկտրոնային համակարգում Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի կողմից արդեն ապահովվել է տեխնիկական կարգավորում, ըստ որի՝ ուսուցիչը կարող է ընտրել թեմատիկ պլանի ներմուծման նախընտրելի տարբերակը, այն է՝ առաջնորդվել նախորդ տարիներին արդեն գործածված մոդելով կամ նախապատվությունը տալ նորին։

Խնդրի հստակեցման նպատակով՝ նախարարության կողմից շրջաբերական գրություն է ուղարկվել Երևանի քաղաքապետարանի, մարզպետարանների, ինչպես նաև ԿԳՄՍ նախարարության ենթակա դպրոցներին, որտեղ ներկայացվել է պարզաբանում էլեկտրոնային մատյանների վարման վերաբերյալ՝ հաշվի առնելով նոր չափորոշչի ներդրման պահանջները։ Համապատասխան պարզաբանումը կհրապարակվի նաև ԿԳՄՍՆ պաշտոնական կայքում։

Նախարարը նաև նշել է, որ ԿԶՆԱԿ-ի և ԿՏԱԿ-ի հետ համագործակցությամբ  ուսուցիչները կկարողանան բարձրաձայնել հարցեր՝ թեմատիկ պլանների կառուցվածքի, ըստ անհրաժեշտության որոշ պահանջների տեխնիկական կարգավորումների վերանայման վերաբերյալ։

«Համատեղ ջանքերով կարող են տրվել ուսուցչի գործը դյուրին դարձնող  լուծումներ։ Գուցե կան ուսուցիչներ, որոնք արդեն լրացրել են: Նրանց պետք է միայն շնորհակալ լինենք և ուղղորդենք, որ իրենց փորձով կիսվեն մյուսների հետ: Մենք ձեզ հետ տարվա ընթացքում կաշխատենք, որպեսզի այս ամբողջ գործընթացը դարձնենք ձեզ համար և՛ օգտակար, և՛ արդյունավետ»,-  ասել է նախարարը՝ շեշտելով, որ պատրաստ է ուսուցիչների հետ տարբեր ձևաչափերով հանդիպումների և քննարկումների։

Հանդիպման ընթացքում ուսուցիչները տարբեր հարցեր են ուղղել նախարարին՝  կամավոր ատեստավորման, ուսուցիչների աշխատավարձի բարձրացման, դասղեկության լրավճարների, ուսուցչի դրույքային ծանրաբեռնվածությունը նվազեցնելու և այլ խնդիրների վերաբերյալ։

Նախարարը մանրամասն ներկայացրել է աշխատավարձի բարելավման և դրույքաչափի սահմանման ուղղությամբ վարվող  պետական քաղաքականությունը։

«Չափորոշչի փոփոխությամբ նաև ուսուցչի աշխատանքի տրամաբանությունը և կառուցվածքն են փոխվում։ Հաշվի առնելով, որ տարրական դասարաններում միավորային գնահատում չի լինելու և բնութագրային գնահատումը լրացուցիչ աշխատանքային ծավալ է ենթադրում, տարրական դասարաններում դրույքաչափն իջեցրել ենք 18 դասաժամի: Այս տարի այն գործարկվել է դեռևս 2-րդ դասարանում, բայց մյուս տարվանից աստիճանաբար դրույքաչափի նման ծանրաբեռնվածությունը կգործի նաև մյուս դասարաններում՝ այսինքն՝ տարրական դասարաններում  շաբաթական 18, ավելի բարձր դասարաններում՝ 20 դասաժամ: Նոր դրույքաչափին գնում ենք  աստիճանաբար՝ չափորոշչի ներդրմանը զուգահեռ»,- ասել է ԿԳՄՍ նախարարը։

Ժաննա Անդրեասյանը պարզաբանում է ներկայացրել նաև զինղեկների վարձատրության առնչությամբ՝ նշելով, որ դրույքաչափի իջեցում չի լինելու։ Շեշտելով, որ ուսուցչի կատարած գործը պետության համար ռազմավարական կարևորություն ունի՝ նախարարը ներկայացրել է նաև Խ․ Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանում բարձր կրթաթոշակի ներդրման, գյուղական դպրոցներում աշխատող, ինչպես նաև ԲՏՃՄ առարկաների ուսուցիչների համար այս սեպտեմբերից սահմանված հավելավճարի ծրագրերը։ Անդրադառնալով ուսուցիչների վարձատրության համընդհանուր բարելավման հարցին՝ նա նշել է, որ այդպիսի մեխանիզմ այս պահին դիտվում է կամավոր ատեստավորման համակարգը։ Նախարարը միաժամանակ վստահեցրել է, որ կամավոր ատեստավորման թեստային առաջադրանքների ձևավորման և մի շարք այլ հարցեր քննարկվելու են՝ համակարգի արդյունավետությունը բարձրացնելու և ուսուցիչների մասնակցությունը խթանելու նպատակով։