Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական առճակատում չի լինի․ Իրանի ԶՈւ-ի պաշտպանության և աջակցության նախարար
Իրանը կարծում է, որ մոտ ապագայում Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական առճակատում չի լինի։
Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն՝ վկայակոչելով Tasnim գործակալությունը, այս մասին հայտարարել է Իրանի զինված ուժերի պաշտպանության և աջակցության նախարար Մոհամմադռեզա Աշտիանին։
«Մենք կարծում ենք, որ Կովկասում պատերազմ չի լինի, և մենք հստակ արտահայտել ենք Իրանի դիրքորոշումն այս հարցում։ Մենք չենք ընդունում միջպետական սահմանների փոփոխությունները։ Կարծում ենք, որ մոտ ապագայում տարածաշրջանում որևէ լուրջ բան տեղի չի ունենա»,- ասել է նա։