Հումանիտար բեռի պարունակությունը համաձայնեցվել է ԼՂ ներկայացուցիչների հետ և այն է եղել, ինչ պետք է․ Զախարովան ամոթանք է տվել որոշ արձագանքողների
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՌԴ կողմից Արցախ ուղարկված բեռն անվանել է «օգնության ձեռք» տարածաշրջանի ժողովրդին։
Նա ասուլիսի ժամանակ նշել է, որ Ռուսաստանից Լեռնային Ղարաբաղ ուղարկված մարդասիրական բեռի պարունակությունը համաձայնեցվել է Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների հետ:
«Բեռնատարում հենց այն է եղել, ինչ պետք է մարդկանց, ինչի մասին խոսել են»,-ասաց Զախարովան։
Նա անթույլատրելի և ամոթալի է համարել բեռի պարունակության վերաբերյալ նվաստացուցիչ հրապարակումները:
«Պետք է ամաչեն նրանք, ովքեր այդպես են որոշել արձագանքել անկեղծ և չափազանց ժամանակին արված ժեստին»,- հավելել է նա։
Ավելի վաղ սոցցանցերի հայկական տիրույթում գրել էին, թե իբր ռուսական վերմակներ են ուղարկվել ԼՂ։