ՆԱՏՕ-ի զորավարժությունները Սև ծովում կարող են հանգեցնել ռուս-ամերիկյան պատերազմի
Պենտագոնի ղեկավարի նախկին խորհրդական, գնդապետ Դուգլաս Մակգրեգորը «Judging Freedom» YouTube ալիքին տված հարցազրույցում ասել է, որ ՆԱՏՕ-ի զորավարժությունները Սև ծովում մեծ խնդիրներ են սպառնում ԱՄՆ-ի համար, ինչը կարող է հանգեցնել Ռուսաստանի հետ պատերազմի։
Փորձագետը մատնանշել է, որ Սև ծովի կարևորությունն այնքան մեծ է Ռուսաստանի համար, որքան ԱՄՆ-ի համար Կարիբյան ծովը։
Մակգրեգորի խոսքով՝ եթե ամերիկացիները փորձեն ռազմանավեր ուղարկել Սև ծով, ապա նրանց կհետևեն շատ ուշադիր, իսկ եթե մոտենան ռուսական կենսական նշանակության օբյեկտներին, ապա ռուս զինվորականները կգործեն։