Ճապոնիայի կառավարությունը հրաժարական է տվել
Ճապոնիայի ողջ կառավարությունը հրաժարական է տվել, իսկ վարչապետ Ֆումիո Կիսիդան ընդունել է իր նախարարների դիմումները, հայտնում է Kyodo գործակալությունը։
Դրանից հետո վարչապետը կանցկացնի քննարկում նախարարների կաբինետի ձևավորման շուրջ:
Այնուհետև կձևավորվի նոր կաբինետ, որից հետո կկայանա Ճապոնիայի կայսր Նարուհիտոյի կողմից հաստատման արարողությունը։