Բայրամովը ՄԱԿ-ում Հայաստանի հասցեին մեղադրանքներ է հնչեցրել
Մարդու իրավունքներին պետք է վերաբերվել արդար և հավասար՝ նույն հիմունքներով, նույն շեշտադրմամբ։ Ինչպես հաղորդում է APA-ն, այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը՝ ելույթ ունենալով ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 54-րդ նստաշրջանում։
Բայրամովի խոսքով՝ Ադրբեջանը պարտավորվել է պաշտպանել բոլոր համապատասխան իրավունքներն ու ազատությունները, որոնք ամրագրված են իր սահմանադրությամբ և միջազգային մեխանիզմներով, որոնց նա անդամ է:
Բայրամովը Հայաստանին մեղադրել է ռևաշիստական մտածողության, պարտավորությունները չկատարելու, ազգամիջյան ատելություն քարոզելու, փաստերը խեղաթյուրելու, շինծու պատմություններ հորինելու մեջ։