Խոշոր ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ պայքարում են վիրավորների կյանքի համարՀայաստանը փաստացի արդեն ինքնուրույն դուրս են եկել ՀԱՊԿ-ից. ՀԱՊԿ գլխավոր քարտուղարՎթարների պատճառով մի քանի հասցեներում ջուր չի լինի«Սրբազան պայքարի» գործով դատավարությունը վերածվել է անվերջության պրոցեսի, որտեղ յուրաքանչյուր դատական նիստում իշխանության մի նոր փուչիկ է պայթում. Աբրահամյան
Ստեփան Ասատրյանին և Արամայիս Թախմազյանին կարգալույծ հռչակելու հարցը համարվել է եկեղեցու ներքին գործը և վարույթները կարճվել են
Արթիկում 10 թեկնածու ինքնաբացարկ է հայտնել. «Հրապարակ»Հայկ Սարգսյանի պահվածքը սկսել է տարօրինակ թվալ. «Իրավունք»ՔՊ-ական Հռիփսիմե Գրիգորյանն ԱԺ-ում ստանձնել էր Արարատ Միրզոյանի պաշտպանի դերը․ որն էր մոտիվացիան․ «Ժողովուրդ»Բերդի բնակիչները տուգանվել են 750 հազարական դրամով. «Հրապարակ»Ճնշում են բոլոր կողմերից. Փաշինյանը հանրաքվեի է նախապատրաստվում. «Հրապարակ» Վարդանյանին դատում են Ալիեւը և համայնքապետը. «Հրապարակ»
Դատարանները հաստատել են` Հայ Առաքելական Եկեղեցու ներքին կյանքը պաշտպանված է պետական միջամտությունից
Ռոբերտ Քոչարյանի կալանքի հարցով որոշումը կհրապարակվի ժամը 17:30-ինԱյսօր Երևանի 4 վարչական շրջաններում և 7 մարզերում մինչև ժամը 17:00-ը լույս չի լինի
Սեդրակ Քոչարյանի կալանքի ժամկետը երկարաձգվեց երկու ամիս ժամկետով
Մենք պատրաստ ենք արտահերթ ընտրությունների․ միա՛յն օրն ասեք
Տեսանյութում երևացող իրադարձությունները առնչություն չունեն ընտրակաշառք տալու հանցակազմի հետ
Դեպրեսիվ տրամադրություններ՝ ՔՊ-ում. «Հրապարակ»․ Տիբեթում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով կան տասնյակ զոհեր և վիրավորներՍրբազանները «զադնի են» դրել. «Իրավունք»Հանձնարարական է իջեցվել․ «Հրապարակ»Փաշինյանի՝ արտահերթ ընտրությունների հայտարարությունը խուճապ է առաջացրել իշխանության ներսում․ «Ժողովուրդ»Եթե ուզում է գնալ արտահերթի, մենք ցանկացած զարգացման պատրաստ ենք. «Հրապարակ»Քիմին հիշել է, Հայաստանը՝ դեռ ոչ. «Իրավունք»ՍԴ նախագահի ընտրության շուրջ խառնաշփոթ է․ Վ. Վարդանյանը սպասվածից քիչ ձայներ է հավաքել․ «Ժողովուրդ»Ինչպես է Փաշինյանը ժրաջանորեն փայլեցնում իր կոշիկները (տեսանյութ)Հութիները հարվածներ են հասցրել Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր ՌիադինԱրևմուտքից գրանտ ստացողները սկսել են քննադատել․ «Հրապարակ»Ագարակն ու Դվինը՝ մշակութային ժառանգության տոնովՄաթևոսյանը կարևորել է COP17-ի ուղերձները միջազգային լսարանին հասցնելըՎրաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունն ու սպառումը սեպտեմբերին աճել ենԵրևանում քննարկվել են բնապահպանական վեճերի կանխարգելման և լուծման մեխանիզմներըԵԼ․ Արարատ-Արմենիան խոշոր հաշվով զիջեց ԱլկմարինԱմուլսարը գտնվում է ՀՀ-ի ջրերի սրտում, որոնք հայտնվելու են երկարաժամկետ աղտոտման վտանգի տակ․ ՀԲՃԿիպրոսի ոստիկանությունը սկսել է Ռոման Աբրամովիչի ֆինանսական գործարքների հետաքննությունըՊուտինը Դոնբասը Ռուսաստանի պատմական հողեր է անվանելՎարդան Ոսկանյան․ «Իրանական եթերում քննարկվել է Ադրբեջանի ենթակառուցվածքների թիրախավորումը»Այս սցենարի պայմաններում Թրամփը չի կարողանա քաշվել մի կողմ և դիտորդի դեր ստանձնել․ Սուրեն ՍարգսյանՏիբեթում 7,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Մեդվեդևը հայտարարություն է արել միգրանտների աշխատանքի ներգրավման նոր օրենսդրության մասին Հայ ըմբիշները աշխարհի առաջնությանը կներկայանան MARÓM-ի ստեղծած հագուստով Իրանը զգուշացնում է՝ Թեհրանի հետ պատերազմը հարվածելու է հենց ԱՄՆ-ին «Ադամ» փոթորիկը Ֆրանսիայում մահաբեր ջրհեղեղներ է առաջացրել․ 4 մարդ է զոհվել Չեմ կարծում, թե Հայաստանի՝ ԵԱՏՄ-ից դուրս գալն իրական հեռանկար է. փորձագետ Վրաստանը կորցրել է «ազատ» համացանց ունեցող երկրի կարգավիճակը Հայաստանի փախստականների հավաքականը մասնակցեց Unity EURO Cup 2026 մրցաշարին Հայաստան-Նիգերիա հարաբերությունների զարգացման հարցեր են քննարկվել Փաշինյանը վարչապետի աշխատակազմի արձանագրային բաժնի պետ է նշանակել Օդանավակայաններում ավիացիոն վառելիքի պակաս կա․ պատճառը բողոքի ակցիաներն են F-16 կործանիչները Հարավային Կարոլինայում Թրամփի հանրահավաքի ժամանակ կասեցրել են ինքնաթիռն արգելված գոտում
Քաղաքականություն

Հայաստանը, կարծես թե, «պարտադրված է» բազմաշերտ օրակարգ ձևավորել առնվազն՝ Իրանի, Ռուսաստանի, Հնդկաստանի և Չինաստանի հետ. Անանյան

ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
 
«Ներկայում աշխարհաքաղաքական վերադասավորումներ ենթադրող տնտեսական և միջտարածաշրջանային համագործակցության նոր և հզորացող գործընթացներ են տեղի ունենում աշխարհում, որոնց Հայաստանը կարծես թե անլուր և անհաղորդ է։
 
Նյու Դելիում սեպտեմբերի 9-ին և 10-ին G20-ի գագաթնաժողովը տեղի էր ունենում Հնդկաստանի նախագահությամբ։
 
Հաջորդ տարի նախագահող երկիրը Բրազիլիան է, իսկ 2025-ին՝ Հարավաֆրիկյան Հանրապետությունը։ Հիշյալ երեք երկրները՝ Ռուսաստանի և Չինաստանի հետ միասին ԲՐԻԿՍ-ի անդամ («հիմնադիր») երկրներն են, և, արդյո՞ք այս երկրների (և՝ հատկապես նախագահող Հնդկաստանի) ջանքերով չէ, որ G20-ի վերջին գագաթնաժողովի արդյունքներով հրապարակված հռչակագիրը ինչպես տնտեսական համագործակցության, այնպես էլ քաղաքական գործընթացների (այդ թվում՝ տարածաշրջանային հակամարտությունների) վերաբերյալ բավականին կառուցողական և «կոնսենսուսային» էր, որում, օրինակ՝ Ուկրաինային ուղղակիորեն առնչվող, ինչպես նաև Ռուսաստանին ուղղակիորեն դատապարտող որևէ ձևակերպում չներառվեց։
 
Այլևս ակնհայտ է, որ ԲՐԻԿՍԻ անդամ երկրների ազդեցությունը գնալով դառնում է որոշիչ համաշխարհային թե՛ տնտեսական, և թե՛ քաղաքական գործընթացների նկատմամբ, և, կարծես, ԲՐԻԿՍ-ը հետևողականորեն և հաջողությամբ իրականացնում է բազմաբևեռ աշխարհի կառուցման իր օրակարգը։
 
«Աննկատ» (համենայն դեպս՝ ոչ պատշաճ լուսաբանված) մնաց այն փաստը, որ սույն թվականի օգոստոսի 22-ից 24-ը ՀԱՀ-ում տեղի ունեցած ԲՐԻԿՍ-ի 15-րդ գագաթնաժողովում ԲՐԻԿՍ-ի անդամ երկրները որոշում կայացրեցին կազմակերպություն 6 նոր անդամի ընդունելու մասին։ Այդ երկրներն են՝ Արգենտինան, Եգիպտոսը, Եթովպիան, Իրանը, Սաուդյան Արաբիան և ԱՄԷ–ն, որոնք պաշտոնապես կանդամակցեն կազմակերպությանը 2024 թվականի հունվարի 1-ից (2024 թվականին ԲՐԻԿՍ-ի նախագահող երկիրը Ռուսաստանն է)։
 
Ըստ փորձագետների` ԲՐԻԿՍ-ին 6 նոր անդամ երկրների միացումից հետո այդ միավորումը, ըստ էության, դառնում է աշխարհի ամենահեղինակավորներից մեկը։
 
«Ընդլայնված» ԲՐԻԿՍ-ը, ըստ էության, մոլորակի բնակչության շուրջ 60%-ն է, գեներացնում է Համաշխարհային ՀՆԱ-ի շուրջ 37%-ը։ Ակնհայտ է նաև, որ այս կազմակերպության համաշխարհային ազդեցությունը և՛ արդյունահանման առումով, և՛ էներգակիրների արտահանման առումով բավականին հզորանալու է, քանի որ ըստ ՕՊԵԿ-ի վիճակագրական տեղեկատվության, ընդլայնումից հետո ԲՐԻԿՍ երկրները վերահսկելու են նավթի համաշխարհային արդյունահանման շուրջ 50%-ը, իսկ արտահանման՝ ավելի քան 39%-ը։
 
Ուշագրավ է նաև այն փաստը, որ ԲՐԻԿՍ-ի անդամ երկրները համատեղ առևտուր և տնտեսական նախագծեր իրականացնելիս որդեգրել են ապադոլարականացման անշրջելի ուղին, այսինքն՝ փոխադարձ հաշվարկներում և վճարումներում հստակ նպատակադրում կա կիրառելու իրենց ազգային արժույթները (թեև միասնական հաշվարկային արժույթի ներդրման վերաբերյալ ևս որոշ ակնարկներ կան)։
 
Թերևս աներկբա է, որ թե՛ կարճաժամկետ, թե՛ միջնաժամկետ, և թե՛ երկարաժամկետ հեռանկարում Հայաստանը կարծես թե «պարտադրված է» ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ արտաքին քաղաքականության բազմաշերտ օրակարգ ձևավորել առնվազն՝ Իրանի, Ռուսաստանի, Հնկաստանի և Չինաստանի հետ։ Միգուցե ԲՐԻԿՍ-ը հենց այն հեռանկարային հարթակն է, որը լավագույնս կծառայի այդ նպատակին․․․
 
Հարցս, բնականաբար, հռետորական է, քանի որ որևէ հոդաբաշխ տեսակետ կամ պատասխան ակնկալելի չէ»։