Ո՞ւր ենք հասել՝ նարկոտիկների օգտագործման գծով պրոֆեսիոնալ իշխանությունը Գալեյանին ձերբակալել է նարկոտիկների մեղադրանքով. Նաիրա Մելիքյան
Իշխանությունը զվարճանում է զոհվածների ծնողների դժբախտության վրա։ Այս մասին ասուլիսի ժամանակ ասաց Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Հայկ Մելիքյանի մայրը՝ Նաիրա Մելիքյանը՝ անդրադառնալով զոհված զինծառայող Մխիթար Գալեյանի հոր՝ Գարիկ Գալեյանի ձերբակալությանը։
«Այս նարկոմանների իշխանությունը, որը պատերազմում մորթեց մեր մատաղ սերնդին, ինչ էլ, որ մնաց, հիմա թմրանյութերով է մորթում։ Ո՞ւր ենք հասել` այս նարկոտիկների գծով ամենաբարձր պրոֆեսիոնալ թիմը Գարիկ Գալեյանին ձերբակալել է նարկոտիկների իրացման մեղադրանքով, զվարճանում են մեր վրա»,-ասաց նա:
Նաիրա Մելիքյանը նաև հայտնեց, որ ՔՊ-ի քարոզարշավին ներգրավում են մեծ թվով երիտասարդների՝ նրանց շահագրգռելով նաև թմրանյութերով և վերջիններիս զգուշացրեց, որ ընտրություններում հաղթելուց հետո իշխանությունը զոհաբերելու է երիտասարդ սերնդին:
«Ներքին տեղեկատվություն կա, որ սպասվող նոր պատերազմում սրանք հրահանգել են տալ ամեն բան, ենթարկվել նահանջի հրամանին, իսկ ովքեր չեն ենթարկվի նահանջի հրամանին՝ հնարավոր է նաև մեջքից խփվեն»,- ասաց զոհվածի մայրը և դիմեց սահմանին կանգնած զինծառայողներին՝ բոլոր հնարավոր զարգացումներին պատրաստ լինել: