Հռոմի ստատուտը ամբողջությամբ կվավերացվի, գործընթացը կապված չէ Ռուսաստանի Դաշնության հետ. Նիկոլ Փաշինյան
Հայաստանի իշխանությունները վճռական են տրամադրված Միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտի ամբողջությամբ վավերացնելու հարցում, այս գործընթացը կապված չէ Ռուսաստանի հետ։ Այս մասին ԱԺ-ում հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։