Չի կարելի բացառել էսկալացիայի սցենարը․ Փաշինյան
Էսկալացիայի սցենարը չի կարելի բացառել, բայց մոբիլիզացված ուժերը պետք է վերադառնան իրենց բազաները, և Հայաստանը պատրաստ է դրան։ Այդ մասին Politico-ին տված հարցազրույցում ասել է Նիկոլ Փաշինյանը.
«Եթե մենք ուզում ենք ունենալ ամուր, հավերժական պետականություն, նախ պետք է շատ լուրջ քայլեր ձեռնարկենք և շատ լուրջ ջանքեր գործադրենք մեր հարևանների հետ հարաբերությունները կարգավորելու համար», - նշել է նա։
Փաշինյանը խոստովանել է, որ դեռ երկար ճանապարհ կա անցնելու, մինչ արևմտյան երկրները կկարողանան դիտվել որպես Հայաստանին ամբողջական աջակցություն առաջարկող երկրներ։