Ընդամենը 4 րոպե Լա լիգայում. Էնդրիկը ձմռանը կարող է հեռանալ ՌեալիցԷքզիթփոլ․ Լատվիայի վարչապետի կուսակցությունը 35,6 տոկոսով վստահորեն առաջատարն է ընտրություններումՆանթաքեթի ափերի մոտ անհետացել է բժշկական ինքնաթիռ, որում վեց մարդ կարՎրաստանում ձերբակալել են 80 մարդու՝ «գողական աշխարհի» հետ ունեցած կապի գործովՀասրաթյան․ Վտանգավոր է, երբ պետական գործիչը «սիրահարվում է» իր հորինած պատմական առաքելությանըՄեդվեդև․ Որոշ պետություններ փորձում են պառակտել Հարավային Կովկասի երկրներըԱրցախը մեր «վզին գցած պարան» չէր, այլ՝ փրկօղակԽաչատուրյան․ Կառավարության անդամի պաշտոնը մեծ պատիվ է, բայց նաև ծանր պարտավորություն«Խաչը՝ որպես սիրո նշան, զանգերը՝ որպես աղոթքի կանչ». Տեր ՌուբենՌԴ ՊՆ․ 12 ժամում ոչնչացվել է 244 անօդաչու թռչող սարք«Բաքուն մեծացնում է քաղաքական ճնշումը»․ Սուրեն ՍուրենյանցԱվտովթար Կոտայքի մարզում․ կա վիրավորՉկա մի թեզ, որը հանուն իրենց իշխանությունը պահելու նրանք չեն մերժում․ ՇարմազանովԶելենսկի․ ուկրաինական ուժերը վերադարձրել են շուրջ 140 քկմ տարածքՍուրեն Պապիկյանը երդվել է ծառայել հանրային և պետական շահինԻնտերը հաղթեց Լումեցանեին, Մխիթարյանը դարձավ հաղթական գոլի հեղինակԹուրքիայում բենզալցակայանում պայթյուններ են տեղի ունեցել․ կա ծանր վիրավորԽուլիգանություն կատարած երիտասարդը ձերբակալվել էԻրանն ու ՀՀ-ն քննարկել են սահմանային խոչընդոտների վերացումն ու տարանցման ավելացումըՇաքին պետք է ներառել սահմանամերձ բնակավայրերի ցանկում․ ԱռաքելյանԻրանում մահապատժի են ենթարկել Սիավուշ ՋամշիդիինԹեմատիկ ուխտերթ․ Ուխտի Սուրբ ՊատարագԲաքվից կրկին պնդում են «խաղաղության գործընթացի» համար փոխել ՀՀ սահմանադրությունը«Աղոթքի նախաճա՞շ», թե՞ Հայաստանի հոգևոր անվտանգության ոչնչացման խրախճանք. ԶուրաբյանԳերմանիայի նախագահը հայտարարել է երկրում ժողովրդավարությանը սպառնացող վտանգի մասինԲրյուսելը չի կարող Կիևին ապահովել ռազմական կարիքների համար անհրաժեշտ 8 միլիարդ դոլարըԳազա քաղաքում բնակելի շենք է ավերվել․ կա առնվազն 5 զոհԱՄՆ-ն Մերձավոր Արևելք է ուղարկում ավիակիրների ու 10 հազար ծովային հետևակայինիԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԲուրյաթիայում գնդակահարել են 331 արջի մարդկանց համար վտանգի մասին հաղորդումներից հետոԱդրբեջանն ընդլայնել է դիրքերը Ջերմուկի մոտակայքում օկուպացված տարածքներում․ «Սպուտնիկ Արմենիա»Խոշոր ավտովթար է տեղի ունեցել, վիրավոր կա«Սրբությունն ու ճշմարտությունը՝ անմահ են». Տեր ՄուշեՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՄոլդովայի տարածքում երեք հրթիռ և երկու անօդաչու թռչող սարք է պայթելՊԵԿ աշխատակիցները պարգևատրվել ենԹբիլիսիում կբացվի «Երվանդ Քոչար. բազմաչափ հանճարը» բացառիկ ցուցահանդեսը«Մհերս գնաց, ու իմ թիկունքը բաց մնաց». Մհեր Գրիգորյանն անմահացել է հոկտեմբերի 10-ին, տուն «վերադարձել»... 56 օր անցԵրևանի կենտրոնում և Արաբկիրում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանըԻրանի երկու քաղաքացու մեղադրանք է առաջադրվել Մանչեսթերում ահաբեկչություն նախապատրաստելու համարԳեղարքունիքի մի շարք համայնքներում երկար ժամանակ ջուր չի լինիՍաուդյան Արաբիան հութիների դեմ գործողություն է նախապատրաստումԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԳանձասարի դեպքում Ադրբեջանի գործելակերպը դիտարկելի է որպես մշակութային ժառանգության քաղաքական գործիքավորումԻ՞նչ տվեց Հայաստանի՝ ՄՔԴ-ին միանալը
Շաքիում հայտնված ադրբեջшնgի զինծառայողի իրատեսական պատիժը 15-25 տարի ազատազրկումն է կամ ցմաh ազատազրկումը. իրավաբան
Մարզերում նորակառույց դպրոցական հաստատություններ աշակերտների տեղափոխման համար հատուկ ավտոբուսներ կգործարկվեն«Երեխան ամբողջ գիշեր չի քնում, ղժժում է, ահավոր վախեցած է». նոր մանրամասներ Շաքիի դեպքից
Սասուն Միքայելյանի սանիկին են բռնել. Hraparak
Տերյան փողոցում վթարվել է խողովակ, ջուրն արտահոսել է արտաքին մակերես, ընթանում են վթարի վերացման աշխատանքներ. «Վեոլիա Ջուր»
Հասարակություն

ՍԱՏՄ-ն նմուշառել է Հայաստան ներմուծված թուրքական ծագման տնկիները

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի (ՍԱՏՄ)մասնագետներն ուսումնասիրել են «Ֆեյսբուք » սոցիալական ցանցում քաղաքացու կողմից ներկայացված ահազանգն այն մասին, որ վերջին տարիներին չափազանց մեծ թվով հիվանդ տնկիներ են ներկրվել և ներկրվում մեր երկիր, անարգել անցնում են սահմանը և սկսել են դառնալ վարակի աղբյուր ու լուրջ փորձանք մեր գյուղատնտեսության համար։

Ըստ քաղաքացու՝ բակտերիալ այրվածքով (erwinia) վարակված տանձենու տնկիների ներկրման պատճառով վարակը սկսել է տարածվել Արագածոտնի մարզում՝ փոշոտող միջատների միջոցով: Նաև նշել էր, որ Թուրքիայից ՀՀ են ներմուծվել «Շարկա» կոչվող հիվանդությամբ (սալորենու քոս) վարակված տնկիներ:

Այդ հիվանդությունը ախտահարում է դեղձենիները, ծիրանենիները, սալորենիներն ու բալենիները։

Արձագանքելով քաղաքացու ահազանգին, ՀՀ սննդամթերքի տեսչական մարմինն իրականացրել է ուսումնասիրություն:

Ըստ այդմ, համաձայն լաբորատոր հետազոտության, 2022թ-ին և 2023թ-ի 1-ին կիսամյակի դրությամբ, ՍԱՏՄ սահմանային պետական վերահսկողության ժամանակ վերցված թուրքական ծագման տնկիների (ծիրանենի, դեղձենի, սալորենի, տանձենի, խնձորենի) նմուշներում պտղատուների բակտերիալ այրվածք՝ Erwinia amilovora, և սալորենու օսպա՝ (Շառկա) Plum pox virus, կարանտին հիվանդություններ չեն հայտնաբերվել:

Կատարվել է 3 կարգի փորձաքննություն՝ միջատաբանական, բուսաախտաբանական, հելմինթոլոգիական:

Միջատաբանական փորձաքննությունը կատարվել է հատային, բուսաախտաբանականը՝ ակնադիտական, միկրոսկոպիկ (խոնավ կամերայի) և համապատասխան սննդամիջավայրի, հելմինթոլոգիականը՝ ձագարային մեթոդներով, որոնք հավատարմագրման ոլորտում առկա հաստատված, գործող մեթոդներ են:

Ու թեև կիրառվող այս մեթոդներով կարանտին վնասնակար օրգանիզմներ հնարավոր է հայտնաբերել տնկիների բոլոր հատվածներում, այնուամենայնիվ, Տեսչական մարմնին ենթակա «ՀԱԲԼԾԿ» ՊՈԱԿ-ը, նշված կարանտինային հիվանդությունները այլընտանքային մեթոդով ախտարաշելու նպատակով, դիմել է «Բույսերի կարանտինի համառուսական կենտրոն» ԴՊԲՀ-ին (ԱՊՀ երկրների բույսերի կարանտին հիվանդությունների մեթոդոլոգիական բազային հիմնարկն է՝ ФГБУ «ВНИИКР»)՝ պտղատուների բակտերիալ այրվածքի և սալորենու օսպա հիվանդությունների հայտնաբերման հավաքածուների ձեռքբերման համար: Գնումից հետո տվյալ մեթոդները կներդրվեն գլխամասային կառույցում և կընգրկվեն «ՀԱԲԼԾԿ» ՊՈԱԿ-ի հավատարմագրման ոլորտում:

Հետագծելիության սկզբունքով՝ կարանտին վնասակար օրգանիզմների հայտնաբերմանն ուղղված բուսասանիտարական մշտադիտարկում է իրականացվել Արագածոտնի մարզում հիմնադրված «Սորտստոր» (Կարբի գյուղի վարչական շրջանի տարածք), «ՎՌ արմենիան ֆրութ» և «Ֆանֆրութ» (Թալինի տարածաշրջան, Արագածավանի վարչական տարածք) ՍՊԸ-ներին պատկանող ինտենսիվ այգիներում։

«Ֆանֆրութ» ՍՊԸ-ին պատկանող տանձենու այգիներից նմուշառված 4 նմուշներից 3-ում, «ՎՌ արմենիան ֆրութ» ՍՊԸ-ին պատկանող այգիներից նմուշառված 3 նմուշներից 1-ում և «Սորտստոր» ՍՊԸ-ին պատկանող պտղատու այգիներից նմուշառված 8 նմուշներից 3-ում հայտնաբերվել է բակտերիալ այրվածք (Erwinia amilovora) կարանտին հիվանդությունը:

Տնտեսավարողների հետ տարվել են խորհրդատվական աշխատանքներ այդ և այլ հիվանդությունների դեմ պայքարի միջոցառումներ կիրառելու մասին՝ հնարավոր տնտեսական վնասի մեղմման նպատակով:

Պտղատուների բակտերիալ այրվածք՝ Erwinia amilovora, կարանտին հիվանդությունը տարածված է Հայաստանի ողջ տարածքում դեռևս ԽՍՀՄ ժամանակներից:

ՍԱՏՄ-ն հիշեցնում է, որ բույսերի հիվանդություններն առաջացնում են տնտեսական խնդիրներ, սակայն անվնաս են մարդու առողջության համար: