Ադրբեջանի ԱԳՆ-ն պատասխանել է ՀՀ ԱԳՆ-ին
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն՝ ի պատասխան Հայաստանի արտգործնախարարության սեպտեմբերի 13-ի հայտարարության, նշել է, որ իբրև հայկական կողմը կասկածի տակ է դնում Ադրբեջանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։
Արտաքին գործերի նախարարությունը Հայաստանին անվանել է նաև «սպառնալիքի աղբյուր»։
«Տարածաշրջանում խաղաղության և կայունության հիմնական պայմանը Հայաստանի՝ խոսքով և գործով հրաժարումն «Ադրբեջանի» տարածքային ամբողջականության և ինքնիշխանության պահանջներից, հայկական զինված ուժերի դուրսբերումն «ադրբեջանական» տարածքներից և «ռևանշիստական» քաղաքականության և գործողությունների դադարեցումն է»,-հայտարարել է նա։