Ընդամենը 4 րոպե Լա լիգայում. Էնդրիկը ձմռանը կարող է հեռանալ ՌեալիցԷքզիթփոլ․ Լատվիայի վարչապետի կուսակցությունը 35,6 տոկոսով վստահորեն առաջատարն է ընտրություններումՆանթաքեթի ափերի մոտ անհետացել է բժշկական ինքնաթիռ, որում վեց մարդ կարՎրաստանում ձերբակալել են 80 մարդու՝ «գողական աշխարհի» հետ ունեցած կապի գործովՀասրաթյան․ Վտանգավոր է, երբ պետական գործիչը «սիրահարվում է» իր հորինած պատմական առաքելությանըՄեդվեդև․ Որոշ պետություններ փորձում են պառակտել Հարավային Կովկասի երկրներըԱրցախը մեր «վզին գցած պարան» չէր, այլ՝ փրկօղակԽաչատուրյան․ Կառավարության անդամի պաշտոնը մեծ պատիվ է, բայց նաև ծանր պարտավորություն«Խաչը՝ որպես սիրո նշան, զանգերը՝ որպես աղոթքի կանչ». Տեր ՌուբենՌԴ ՊՆ․ 12 ժամում ոչնչացվել է 244 անօդաչու թռչող սարք«Բաքուն մեծացնում է քաղաքական ճնշումը»․ Սուրեն ՍուրենյանցԱվտովթար Կոտայքի մարզում․ կա վիրավորՉկա մի թեզ, որը հանուն իրենց իշխանությունը պահելու նրանք չեն մերժում․ ՇարմազանովԶելենսկի․ ուկրաինական ուժերը վերադարձրել են շուրջ 140 քկմ տարածքՍուրեն Պապիկյանը երդվել է ծառայել հանրային և պետական շահինԻնտերը հաղթեց Լումեցանեին, Մխիթարյանը դարձավ հաղթական գոլի հեղինակԹուրքիայում բենզալցակայանում պայթյուններ են տեղի ունեցել․ կա ծանր վիրավորԽուլիգանություն կատարած երիտասարդը ձերբակալվել էԻրանն ու ՀՀ-ն քննարկել են սահմանային խոչընդոտների վերացումն ու տարանցման ավելացումըՇաքին պետք է ներառել սահմանամերձ բնակավայրերի ցանկում․ ԱռաքելյանԻրանում մահապատժի են ենթարկել Սիավուշ ՋամշիդիինԹեմատիկ ուխտերթ․ Ուխտի Սուրբ ՊատարագԲաքվից կրկին պնդում են «խաղաղության գործընթացի» համար փոխել ՀՀ սահմանադրությունը«Աղոթքի նախաճա՞շ», թե՞ Հայաստանի հոգևոր անվտանգության ոչնչացման խրախճանք. ԶուրաբյանԳերմանիայի նախագահը հայտարարել է երկրում ժողովրդավարությանը սպառնացող վտանգի մասինԲրյուսելը չի կարող Կիևին ապահովել ռազմական կարիքների համար անհրաժեշտ 8 միլիարդ դոլարըԳազա քաղաքում բնակելի շենք է ավերվել․ կա առնվազն 5 զոհԱՄՆ-ն Մերձավոր Արևելք է ուղարկում ավիակիրների ու 10 հազար ծովային հետևակայինիԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԲուրյաթիայում գնդակահարել են 331 արջի մարդկանց համար վտանգի մասին հաղորդումներից հետոԱդրբեջանն ընդլայնել է դիրքերը Ջերմուկի մոտակայքում օկուպացված տարածքներում․ «Սպուտնիկ Արմենիա»Խոշոր ավտովթար է տեղի ունեցել, վիրավոր կա«Սրբությունն ու ճշմարտությունը՝ անմահ են». Տեր ՄուշեՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՄոլդովայի տարածքում երեք հրթիռ և երկու անօդաչու թռչող սարք է պայթելՊԵԿ աշխատակիցները պարգևատրվել ենԹբիլիսիում կբացվի «Երվանդ Քոչար. բազմաչափ հանճարը» բացառիկ ցուցահանդեսը«Մհերս գնաց, ու իմ թիկունքը բաց մնաց». Մհեր Գրիգորյանն անմահացել է հոկտեմբերի 10-ին, տուն «վերադարձել»... 56 օր անցԵրևանի կենտրոնում և Արաբկիրում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանըԻրանի երկու քաղաքացու մեղադրանք է առաջադրվել Մանչեսթերում ահաբեկչություն նախապատրաստելու համարԳեղարքունիքի մի շարք համայնքներում երկար ժամանակ ջուր չի լինիՍաուդյան Արաբիան հութիների դեմ գործողություն է նախապատրաստումԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԳանձասարի դեպքում Ադրբեջանի գործելակերպը դիտարկելի է որպես մշակութային ժառանգության քաղաքական գործիքավորումԻ՞նչ տվեց Հայաստանի՝ ՄՔԴ-ին միանալը
Շաքիում հայտնված ադրբեջшնgի զինծառայողի իրատեսական պատիժը 15-25 տարի ազատազրկումն է կամ ցմաh ազատազրկումը. իրավաբան
Մարզերում նորակառույց դպրոցական հաստատություններ աշակերտների տեղափոխման համար հատուկ ավտոբուսներ կգործարկվեն«Երեխան ամբողջ գիշեր չի քնում, ղժժում է, ահավոր վախեցած է». նոր մանրամասներ Շաքիի դեպքից
Սասուն Միքայելյանի սանիկին են բռնել. Hraparak
Տերյան փողոցում վթարվել է խողովակ, ջուրն արտահոսել է արտաքին մակերես, ընթանում են վթարի վերացման աշխատանքներ. «Վեոլիա Ջուր»
Հասարակություն

Ուկրաինացիների խումբը ՀՀ բանկոմատներից շուրջ 128 մլն դրամ է հափշտակել

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների քննության վարչությունում ավարտվել է օտարերկրացիներից կազմված կայուն կազմակերպված հանցավոր խմբի կողմից, համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ, առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու դեպքի առթիվ դեռևս 2016թ. ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում նախաձեռնված, ապա ՀՀ ՔԿ-ին փոխանցված քրեական վարույթի նախաքննությունը:

Իրականացված քննչական և վարութային մեծածավալ գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի՝ էական նշանակություն ունեցող հանգամանքները, այդ թվում՝ խմբի անդամներից հինգի ինքնությունը, հափշտակության մեխանիզմը, հափշտակված գումարի չափը:

Մասնավորապես՝ 2016թ․ հոկտեմբերի 25-ին ՀՀ ԱԱԾ է դիմել  հայաստանյան բանկերից մեկը՝ իր բանկոմատներից կատարված առանձնապես խոշոր չափերով գումարների հափշտակության խնդրով:

Հաղրոդման հիման վրա նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում պարզվել է, որ Ուկրաինայի երեք քաղաքացիներ, բանկի գումարները հափշտակելու և հանցավոր ճանապարհով ստացված գույքը օրինականացնելու դիտավորությամբ, կազմել են կայուն կազմակերպված հանցավոր խումբ, խմբի անդամների միջև հստակ դերաբաշխում կատարել և մանրակրկիտ պլանավորել հանցագործությունը: Ըստ այդմ, «VIBER» ծրագրային ապահովման ցանցում կեղծանվամբ հանդես եկող՝ դեռևս չպարզված անձնավորությանը վերապահվել է հանցակիցների կողմից հանցավոր գործողությունների համակարգումը և ղեկավարումը, իսկ խմբի մյուս երկու անդամներին՝ ցանցահենությամբ այդ գործողությունների կատարումը և ՀՀ-ից գողոնի արտահանումը։

Ըստ այդմ՝ վերջիններս, առանց թույլտվության, պաշտպանիչ համակարգի խախտմամբ, ներթափանցել են ՀՀ տարածքում գործող բանկի համակարգչային համակարգ և ապօրինի տիրացել համապատասխան աշխատակցին պատկանող մուտքանվանը և գաղտնաբառին, ապօրինի ներթափանցել մյուս աշխատակցի աշխատանքային համակարգիչ, որոշակի գործողություններից հետո ներբեռնել հեռակա համակցման ծրագիր և կարողացել բանկի բանկոմատները կառավարող սերվերը վարակել «Trojan» տեսակի վնասաբեր համակարգչային հարուցիչով։

Դրանից օրեր անց կազմակերպված խմբի անդամներից երկուսը Կիևից ժամանել են Հայաստան, իսկ նրանց հանցակիցը, ներբեռնված համակցման վերոնշյալ ծրագրի միջոցով միանալով սերվերին, կեղծ մուտքանունով կատարված մի շարք համակցումների միջոցով ներթափանցել է ընկերության բանկոմատները կառավարող, «Trojan» տեսակի վնասաբեր համակարգչային հարուցիչով վարակված սերվեր, որն առաջացրել է բանկոմատների բնականոն աշխատանքի խափանում։

Արդյունքում՝ 2016թ․ հոկտեմբերի 22-23-ին, բանկոմատների աշխատանքի խափանման հետևանքով, Երևան քաղաքի տարբեր հասցեներում տեղադրված բանկի 16 բանկոմատների ստեղնաշարերի վրա հավաքելով հատուկ գաղտնաբառեր, նրանք ապօրինի ելքագրել և հափշտակել են ընդհանուր 112.521.000 ՀՀ դրամ:

Այնուհետև գողոնը արտարժույթի փոխարկելու, այդ կերպ հանցավոր ծագումը խեղաթյուրելու և էլեկտրոնային վճարային համակարգերով նշված գումարն Ուկրաինա փոխանցելու գործընթացը կազմակերպելու նպատակով վերջինս կապ է հաստատել ՀՀ դրամն էլեկտրոնային արտարժույթի փոխարկմամբ զբաղվող Երևանի բնակչի հետ։

Համաձայն պայմանավորվածության՝ Երևան քաղաքի բնակիչը խմբի անդամներից ստացել է 92.840.000 դրամ կանխիկ գումար, որի մեծ մասն իր ծանոթների միջոցով փոխարկել է ԱՄՆ դոլարի և հանձնել է վերջիններիս, իսկ փոքր մասը փոխարկել է «Bitcoin» և «AdvCash» էլեկտրոնային արտարժույթների, որոնք դրանց էլեկտրոնային վճարային համակարգերում իր հաշվեհամարներից 2016թ․ հոկտեմբերի տարբեր օրերի փոխանցել է կեղծանվամբ հանդես եկող անձնավորության կողմից տրամադրված հաշվեհամարներին։ Իսկ խմբի նշված երկու անդամները, ստանալով ԱՄՆ դոլարի փոխարկված կանխիկ գումարները, մեկնել են ՀՀ-ից:

Ուկրաինայի մեկ այլ քաղաքացի՝ 33-ամյա տղամարդը և վերջինիս ծանոթը, վերոհիշյալ հանցավոր խմբի անդամներից մեկից տեղեկացել են, որ կարող են Հայաստանում գումար աշխատել՝ էլեկտրոնային եղանակով բանկոմատներից գումար հափշտակելու եղանակով: Այդ նպատակով, նրանք ժամանել են Հայաստան, խմբի նշված անդամից ստացել անհրաժեշտ բանկոմտաների հասցեները և, օգտվելով վնասաբեր համակարգչային հարուցիչի գործարկման հետևանքով բանկոմատների բնականոն աշխատանքի խափանման հանգամանքից, Երևան քաղաքի տարբեր հասցեներում տեղակայված բանկի թվով 3 բանկոմատներից, առանց որևէ տվյալներ մուտքագրելու, հափշտակել առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 16.070.000 ՀՀ դրամ գումար:

Ձեռնարկված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում 33-ամյա ուկրաինացի տղամարդը հայտնաբերվել և ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին: Նրան մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ գործող քրեական օրենսգրքի 257-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով: Որպես խափանման միջոց՝ նրա նկատմամբ ընտրվել է կալանքը, որը հետագայում փոխարինվել է բացակայելու արգելքի և գրավի:

Քրեական վարույթից վերջինիս վերաբերյալ մասն անջատվել է առանձին վարույթում, հայտարարվել նախաքննության ավարտի մասին, և վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու համար, ուղարկվել են հսկող դատախազին:

Խմբի մյուս անդամների մասով նախաքննությունը շարունակվում է: Նրանց նկատմամբ հայտարարվել է միջազգային հետախուզում։ Ձեռնարկվում են միջոցառումներ՝ նրանց հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու, բանկին հասցված վնասի վերականգնումն ապահովելու ուղղությամբ:

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով: