Սաակաշվիլիի դեմ կարող է նոր քրեական գործ հարուցվել
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի նկատմամբ, ով կալանքի տակ է, կարող է նոր քրեական գործ հարուցվել։ Ինչպես հաղորդում է APA-ն, այս մասին հայտարարել է «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցության գործադիր քարտուղար Մամուկա Մդինարաձեն։
Նրա խոսքով` հաստատվել է այն փաստը, որ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին բյուջետային միջոցներ է ծախսել մասնավոր չվերթների վրա։
Հիշեցնենք, որ վրացական ԶԼՄ-ների տարածած տեղեկատվության համաձայն՝ Վրաստանի պաշտպանության նախարարության և Georgian Airways ավիաընկերության հետ 24 մլն լարիի (մոտ 9 մլն դոլարից ավելի) պայմանագիր է կնքվել, որից 14 մլն լարի (մոտ 5,3 մլն դոլար) ծախսել է միայն Սաակաշվիլիի անձնական ուղևորությունների վրա: