«Զանգեզուրի միջանցք»-ի բացումը մեծ նշանակություն ունի․ Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարություն
Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունը Հայաստանին մեղադրում է տարածաշրջանում հրադադարը խախտելու, խրամատներ փորելու և նոր ամրաշինական դիրքեր կառուցելու մեջ։
Նշվում է, որ Հայաստանը պետք է դադարեցնի «սադրանքները» և կենտրոնանա խաղաղ բանակցությունների և համագործակցության վրա։
«Տարածաշրջանում խաղաղության և կայունության ճանապարհն անցնում է համապարփակ խաղաղության համաձայնագրի ստորագրմամբ։ Ուստի «Զանգեզուրի միջանցք»-ի բացումը մեծ նշանակություն ունի»,- ասվում է հայտարարության մեջ։