Ադրբեջանը և Թուրքիան համատեղ զորավարժություններ կանցկացնեն
Թուրքական և ադրբեջանական լրատվամիջոցները հաղորդում են, որ սեպտեմբերի 18-ից 30-ը Թուրքիան և Պակիստանը կանցկացնեն «Հավերժ եղբայրություն-II» զորավարժությունները։
Իսկ Ադրբեջանի ու Թուրքիայի հատուկ ջոկատայինները կանցկացնեն «Կովկասյան արծիվ» զորավարժությունները։
Նշվում է նաև, որ այս պահին ևս Ադրբեջանի և Թուրքիայի միջև զորավարժություններ են ընթանում (սեպտեմբերի 8-15-ը):