Սերժ Սարգսյանի՝ Բադեն-Բադեն այցելելու մասով հարուցված քրեական գործը կարճվել է. Դատախազություն
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ընթացքում Գերմանիայի Բադեն-Բադեն քաղաք այցելելու, այդ թռիչքների նպատակն ու պետական միջոցների հնարավոր վատնումը ստուգելու նպատակով հարուցված քրգործը կարճվել է։ Այս մասին NEWSPRESS.am-ի հետ զրույցում հայտնեցին ՀՀ դատախազությունից։
«Գործում հանցակազմ չի հայտնաբերվել»,- նշեցին Դատախազությունից։
Հիշեցնենք, որ Հատուկ քննչական ծառայությունը 2021 թ․-ի հոկտեմբերի 2-ին հայտարարեց, որ քրեական գործ է հարուցվել «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանի հաղորդման հիման վրա, որտեղ վերջինը ներկայացրել է, որ Սերժ Սարգսյանին սպասարկող ինքնաթիռը 2008-2017 թվականների ընթացքում շահագործվել և առանց ծառայողական անհրաժեշտության պետական միջոցների հաշվին կատարել է մի շարք չվերթեր` դեպի Գերմանիայի Դաշնության Բադեն-Բադեն քաղաք։