Մենք խաղաղություն և հաշտություն ենք ուզում Հայաստանի հետ, և գուցե մի օր էլ՝ նույնիսկ բարեկամություն․ Հաջիև
Ադրբեջանը ցանկանում է խաղաղություն, գուցե նույնիսկ բարեկամություն Հայաստանի հետ։ Այս մասին հայտնում է РИА Новости գործակալությունը՝ հղում տալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի խորհրդական Հիքմեթ Հաջիևի կատարած հայտարարությանը։
Մեկ օր առաջ Politico-ն հարցազրույց էր հրապարակել Նիկոլ Փաշինյանի հետ, որտեղ նա հաստատել է, որ ճանաչում է Արցախը (խմբ.) որպես Ադրբեջանի մաս, ինչպես նաև հայտարարել է, որ «այժմ միջազգային հանրությունը պետք է ապահովի, որ տարածաշրջանում էթնիկ զտումներ տեղի չունենան»:
«Ադրբեջանը խաղաղություն է ուզում: Մենք ցանկանում ենք հաշտություն, և գուցե մի օր էլ նույնիսկ բարեկամություն մեր հարևանի հետ»,- ասել է Հաջիևը։