Սա մերօրյա ողբերգություն է. բարոնուհի Քերոլայն Քոքսն այցելել է Քաշաթաղի միջանցքի սկզբնամաս
Միացյալ թագավորության խորհրդարանի Լորդերի պալատի անդամ, բարոնուհի Քերոլայն Քոքսն այցելել է Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի՝ Քաշաթաղի միջանցքի սկզբնամաս, որտեղ արդեն մի քանի ամիս է կանգնած են արցախահայության համար անհրաժեշտ մարդասիրական բեռներով բարձված բեռնատարները, որոնց մուտքն Արցախ արգելափակել է Ադրբեջանը:
«Սա շատ տխուր և միաժամանակ շատ վտանգավոր վայր է... սա մերօրյա ողբերգություն է»,- ասել է Humanitarian Aid Trust-ի (HART) հիմնադիր և նախագահ Քոքսը: