Արթիկում 10 թեկնածու ինքնաբացարկ է հայտնել.«Հրապարակ»Հայկ Սարգսյանի պահվածքը սկսել է տարօրինակ թվալ. «Իրավունք»ՔՊ-ական Հռիփսիմե Գրիգորյանն ԱԺ-ում ստանձնել էր Արարատ Միրզոյանի պաշտպանի դերը․ որն էր մոտիվացիան․ «Ժողովուրդ»Բերդի բնակիչները տուգանվել են 750 հազարական դրամով. «Հրապարակ»Ճնշում են բոլոր կողմերից. Փաշինյանը հանրաքվեի է նախապատրաստվում. «Հրապարակ» Վարդանյանին դատում են Ալիեւը և համայնքապետը. «Հրապարակ»
Դատարանները հաստատել են` Հայ Առաքելական Եկեղեցու ներքին կյանքը պաշտպանված է պետական միջամտությունից
Ռոբերտ Քոչարյանի կալանքի հարցով որոշումը կհրապարակվի ժամը 17:30-ինԱյսօր Երևանի 4 վարչական շրջաններում և 7 մարզերում մինչև ժամը 17:00-ը լույս չի լինի
Սեդրակ Քոչարյանի կալանքի ժամկետը երկարաձգվեց երկու ամիս ժամկետով
Մենք պատրաստ ենք արտահերթ ընտրությունների․ միա՛յն օրն ասեք
Տեսանյութում երևացող իրադարձությունները առնչություն չունեն ընտրակաշառք տալու հանցակազմի հետ
Դեպրեսիվ տրամադրություններ՝ ՔՊ-ում. «Հրապարակ»․ Տիբեթում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով կան տասնյակ զոհեր և վիրավորներՍրբազանները «զադնի են» դրել. «Իրավունք»Հանձնարարական է իջեցվել․ «Հրապարակ»Փաշինյանի՝ արտահերթ ընտրությունների հայտարարությունը խուճապ է առաջացրել իշխանության ներսում․ «Ժողովուրդ»Եթե ուզում է գնալ արտահերթի, մենք ցանկացած զարգացման պատրաստ ենք. «Հրապարակ»Քիմին հիշել է, Հայաստանը՝ դեռ ոչ. «Իրավունք»ՍԴ նախագահի ընտրության շուրջ խառնաշփոթ է․ Վ. Վարդանյանը սպասվածից քիչ ձայներ է հավաքել․ «Ժողովուրդ»Ինչպես է Փաշինյանը ժրաջանորեն փայլեցնում իր կոշիկները (տեսանյութ)Հութիները հարվածներ են հասցրել Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր ՌիադինԱրևմուտքից գրանտ ստացողները սկսել են քննադատել․ «Հրապարակ»Ագարակն ու Դվինը՝ մշակութային ժառանգության տոնովՄաթևոսյանը կարևորել է COP17-ի ուղերձները միջազգային լսարանին հասցնելըՎրաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունն ու սպառումը սեպտեմբերին աճել ենԵրևանում քննարկվել են բնապահպանական վեճերի կանխարգելման և լուծման մեխանիզմներըԵԼ․ Արարատ-Արմենիան խոշոր հաշվով զիջեց ԱլկմարինԱմուլսարը գտնվում է ՀՀ-ի ջրերի սրտում, որոնք հայտնվելու են երկարաժամկետ աղտոտման վտանգի տակ․ ՀԲՃԿիպրոսի ոստիկանությունը սկսել է Ռոման Աբրամովիչի ֆինանսական գործարքների հետաքննությունըՊուտինը Դոնբասը Ռուսաստանի պատմական հողեր է անվանելՎարդան Ոսկանյան․ «Իրանական եթերում քննարկվել է Ադրբեջանի ենթակառուցվածքների թիրախավորումը»Այս սցենարի պայմաններում Թրամփը չի կարողանա քաշվել մի կողմ և դիտորդի դեր ստանձնել․ Սուրեն ՍարգսյանՏիբեթում 7,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Մեդվեդևը հայտարարություն է արել միգրանտների աշխատանքի ներգրավման նոր օրենսդրության մասին Հայ ըմբիշները աշխարհի առաջնությանը կներկայանան MARÓM-ի ստեղծած հագուստով Իրանը զգուշացնում է՝ Թեհրանի հետ պատերազմը հարվածելու է հենց ԱՄՆ-ին «Ադամ» փոթորիկը Ֆրանսիայում մահաբեր ջրհեղեղներ է առաջացրել․ 4 մարդ է զոհվել Չեմ կարծում, թե Հայաստանի՝ ԵԱՏՄ-ից դուրս գալն իրական հեռանկար է. փորձագետ Վրաստանը կորցրել է «ազատ» համացանց ունեցող երկրի կարգավիճակը Հայաստանի փախստականների հավաքականը մասնակցեց Unity EURO Cup 2026 մրցաշարին Հայաստան-Նիգերիա հարաբերությունների զարգացման հարցեր են քննարկվել Փաշինյանը վարչապետի աշխատակազմի արձանագրային բաժնի պետ է նշանակել Օդանավակայաններում ավիացիոն վառելիքի պակաս կա․ պատճառը բողոքի ակցիաներն են F-16 կործանիչները Հարավային Կարոլինայում Թրամփի հանրահավաքի ժամանակ կասեցրել են ինքնաթիռն արգելված գոտում Սարփիից մինչև Սադախլո կգործի անընդհատ քառաշերտ ավտոմայրուղիԹրամփը մեղադրել է Իրանին ԱՄՆ-ում միջանկյալ ընտրություններից առաջ նավթի գների բարձրացման մեջԱդրբեջանը՝ Եվրոպայի էներգետիկ գործընկեր․ Ալիևի այցը Բեռլին և Բաքվի ռազմավարական հաշվարկները Պուտինն առաջարկել է Կոնստանտին Շեստակովին գլխավորել Պրիմորիեի երկրամասը Կոմիտասը «Աման Թելլո» երգի մի քանի տարբերակ գրի է առել դեռևս 1905 թվականին՝ Հառիճում
Քաղաքականություն

Ադրբեջանը կրկին սկսել է շահարկել խաղաղապահների կողմից Արցախից ՀՀ մարդկանց տեղափոխությունը․ Արտակ Բեգլարյան

Ադրբեջանական քարոզչամեքենան հերթական անգամ սկսել է շահարկել ռուս խաղաղապահների կողմից Արցախից Հայաստան մարդկանց տեղափոխությունը՝ վերջին խումբը ներկայացնելով իբր որպես Հայաստանի զինծառայողների տարհանում Արցախից:

Այդ մասին տելեգրամյան իր ալիքում գրել է ԱՀ նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը:․

«Այդ առումով մի քանի շեշտադրում՝

  1. Վաղուց Հայաստանի ոչ մի զինծառայող Արցախում չի գտնվում, որի վերաբերյալ բազմիցս հայտարարվել է Արցախի ու Հայաստանի իշխանությունների կողմից:
  2. Հունիսի 15-ից մինչև օգոստոսի 21-ը Ադրբեջանի կողմից լրիվությամբ արգելված էր մարդկանց, մեքենաների ու բեռների տեղաշարժը Լաչինի միջանցքով՝ բացառությամբ Կարմիր խաչի կողմից իրականացվող բուժառուների խիստ սահմանափակ քանակի տեղափոխություններից:
  3. Օգոստոսի 21-ից 28-ը ռուս խաղաղապահների կողմից Արցախից Հայաստան են տեղափոխվել մի քանի հարյուր ուսանողներ և ՌԴ քաղաքացիներ ու նրանց ընտանիքների անդամներ: Սակայն ամսի 28-ին ադրբեջանական ապօրինի անցակետից արցախցի երեք ուսանողների ահաբեկչական առևանգումից հետո տեղափոխությունները դադարել էին:
  4. Վերջին օրերին վերականգնված տեղափոխության արդյունքում Հայաստան են տեղափոխվել, իմ տեղեկություններով, հերթում սպասող ուսանողներ, ՌԴ քաղաքացիներ և Արցախի շինարարության, հանքարդյունաբերության ու այլ ոլորտներում ժամանակին աշխատող և գործազուրկ դարձած ՀՀ քաղաքացիներ: Հավանաբար հենց այս վերջին խմբին էլ ադրբեջանցիները փորձում են ներկայացնել իբր որպես զինծառայողներ:
  5. Կարևոր է ընդգծել, որ և՛ օգոստոսյան, և՛ վերջին տեղափոխություններն իրականացվել են միակողմանիորեն, քանի որ ադրբեջանական կողմը թույլ չի տալիս խաղաղապահներին Հայաստանից Արցախ վերադարձնել հերթում սպասող բազմաթիվ արցախցիների: Ահա սա ադրբեջանական էթնիկ զտման ու հարկադիր տեղահանման քաղաքականության վառ օրինակներից է, երբ Արցախի բնակիչները փաստորեն կարող են լքել հայրենիքը, բայց չեն կարող վերադառնալ այնտեղ՝ իրենց ընտանիքների մոտ:

Հուսամ՝ Արցախի լիազոր պետական մարմինները հանդես կգան լրացուցիչ պարզաբանումներով այս հարցի շուրջ», - գրում է Բեգլարյանը: