Երևանում են ամերիկացի գեներալներ Գրեգորի Անդերսոնը և Պատրիկ Էլիսը
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը Երևանում ողջունում է 10-րդ լեռնային դիվիզիայի հրամանատար գեներալ-մայոր Գրեգորի Անդերսոնին և ԱՄՆ ցամաքային ուժերի Եվրոպայի և Աֆրիկայի շտաբի պետի օպերատիվ գծով տեղակալ բրիգադային գեներալ Պատրիկ Էլիսին։
Այս մասին հայտնում են ԱՄՆ դեսպանատնից:
Հիշեցնենք, որ Հայաստանում ընթանում են «Արծիվ գործընկերը» խաղաղապահների համար նախատեսված զորավարժությունները։