«Հեշտ թիրախ». ԱՄՆ-ը Ռուսաստանին նոր «նվեր» է խոստացել՝ Ուկրաինայում
Արևմուտքում վախենում են, որ Դանիայի կողմից նվիրաբերված «F-16» կործանիչները հեշտությամբ կկործանվեն Ուկրաինայում` ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերի կողմից: Այս մասին գրում է «19FortyFive»-ի սյունակագիր Մայա Կառլինն իր հոդվածում։
«Որոշ վերլուծաբաններ համոզված չեն, որ Ուկրաինայում ինքնաթիռի օգտագործումն էական ազդեցություն կունենա: Թերևս ամենաակնառու քննադատությունը գալիս է ռազմական փորձագետներից, ովքեր վախենում են, որ այդ կործանիչները կարող են հեշտ թիրախ դառնալ Ռուսաստանի ժամանակակից հրթիռային զինանոցի համար»,- ասվում է հոդվածում։
Լրագրողը նաև նշել է, որ Կիևին կտրամադրվեն ոչնչացման համար նախատեսված ինքնաթիռների հնացած տարբերակներ։ Ընդ որում, դրանք չունեն «F-16» նորագույն տարբերակների ժամանակակից տեխնոլոգիաներ։