Ամերիկան դժոխք է գնում. Թրամփ
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը «SiriuxXM» ռադիոկայանին տված հարցազրույցում կիսվել է իր կարծիքով, որ հանրապետականները, եթե իշխանության գան, մեղադրանք կառաջադրեն Սպիտակ տան ներկայիս ղեկավար Ջո Բայդենին։
Թրամփը, խոսելով հեռուստահաղորդավար Մեգին Քելիի հետ Բայդենի հնարավոր իմփիչմենթի մասին, ասել է, որ դեմոկրատները նախկինում «նույն բանն են արել» նրա հետ։
Քաղաքական գործիչն իր հասցեին հնչող մեղադրանքները կեղծ է անվանել։
«Կարծում եմ՝ ժամանակի ընթացքում դուք կտեսնեք, որ հանրապետականները, երբ իշխանության ղեկին լինեն, դա կանեն: Ես չեմ աջակցում այս զարգացմանը, բայց դա հենց այն է, ինչ տեղի կունենա»,- ասել է Թրամփը։
նախկին նախագահը նաև ասել է, որ կմասնակցի Միացյալ Նահանգների նախագահական ընտրություններին՝ առանց մեղադրանքների կամ ազատազրկման վախի, քանի որ ցանկանում է փրկել մի երկիր, որը «դժոխք է գնում»։