Փաշինյանն ասում է՝ կա'մ իմ կյանքը, կա'մ Հայաստան չի լինելու․ Գաբրելյանով
Ռուսաստանցի մեդիամագնատ, հայկական արմատներ ունեցող Արամ Գաբրիելյանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Դիտեցի Փաշինյանի հարցազրույցը՝ Politico-ին. մեկ եզրակացություն - Փաշինյանը հասկանում է, որ հետդարձի ճանապարհ չունի։ Կամ էլ նա ամեն ինչ կանի իր համար։
Նա կհանձնի Արցախը, կհանձնի Հայաստանը և կյանքեր չի խնայի։ Բայց մի բան պարզ է. առանց Ռուսաստանի՝ քրիստոնեական ինքնությունը պահպանելու հնարավորություն չկա։
Պարզ ասած` Փաշինյանն ասում է՝ կա՛մ իմ կյանքը, կա՛մ Հայաստանը չի լինելու»։