Չինաստանի պաշտպանության նախարարն ազատվել է պաշտոնից․ ԶԼՄ-ներ
Արևմտյան ԶԼՄ-ները տեղեկություն են տարածել, որ Չինաստանի պաշտպանության նախարար Լի Շանգֆուն ազատվել է զբաղեցրած պաշտոնից և նրա դեմ հետաքննություն է սկսվել։ Այս մասին գրում է Welt-ին։
Նշվում է, որ նա վերջին անգամ հանրության առաջ հայտնվել է օգոստոսի 29-ին։
Ըստ արևմտյան մամուլի՝ պաշտպանության նախարար Լի Շանգֆուն, ով չի հայտնվում հանրության առջև, հեռացվել է զբաղեցրած պաշտոնից։
Financial Times-ը, հղում անելով ԱՄՆ պաշտոնյաներին, գրում է, որ Լին հետաքննության տակ է։
Չինաստանի պաշտպանության նախարարությունը չի պատասխանել ուղարկված հարցումներին և որևէ մեկնաբանություն դեռ չի տվել։