Արթիկում 10 թեկնածու ինքնաբացարկ է հայտնել.«Հրապարակ»Հայկ Սարգսյանի պահվածքը սկսել է տարօրինակ թվալ. «Իրավունք»ՔՊ-ական Հռիփսիմե Գրիգորյանն ԱԺ-ում ստանձնել էր Արարատ Միրզոյանի պաշտպանի դերը․ որն էր մոտիվացիան․ «Ժողովուրդ»Բերդի բնակիչները տուգանվել են 750 հազարական դրամով. «Հրապարակ»Ճնշում են բոլոր կողմերից. Փաշինյանը հանրաքվեի է նախապատրաստվում. «Հրապարակ» Վարդանյանին դատում են Ալիեւը և համայնքապետը. «Հրապարակ»
Դատարանները հաստատել են` Հայ Առաքելական Եկեղեցու ներքին կյանքը պաշտպանված է պետական միջամտությունից
Ռոբերտ Քոչարյանի կալանքի հարցով որոշումը կհրապարակվի ժամը 17:30-ինԱյսօր Երևանի 4 վարչական շրջաններում և 7 մարզերում մինչև ժամը 17:00-ը լույս չի լինի
Սեդրակ Քոչարյանի կալանքի ժամկետը երկարաձգվեց երկու ամիս ժամկետով
Մենք պատրաստ ենք արտահերթ ընտրությունների․ միա՛յն օրն ասեք
Տեսանյութում երևացող իրադարձությունները առնչություն չունեն ընտրակաշառք տալու հանցակազմի հետ
Դեպրեսիվ տրամադրություններ՝ ՔՊ-ում. «Հրապարակ»․ Տիբեթում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով կան տասնյակ զոհեր և վիրավորներՍրբազանները «զադնի են» դրել. «Իրավունք»Հանձնարարական է իջեցվել․ «Հրապարակ»Փաշինյանի՝ արտահերթ ընտրությունների հայտարարությունը խուճապ է առաջացրել իշխանության ներսում․ «Ժողովուրդ»Եթե ուզում է գնալ արտահերթի, մենք ցանկացած զարգացման պատրաստ ենք. «Հրապարակ»Քիմին հիշել է, Հայաստանը՝ դեռ ոչ. «Իրավունք»ՍԴ նախագահի ընտրության շուրջ խառնաշփոթ է․ Վ. Վարդանյանը սպասվածից քիչ ձայներ է հավաքել․ «Ժողովուրդ»Ինչպես է Փաշինյանը ժրաջանորեն փայլեցնում իր կոշիկները (տեսանյութ)Հութիները հարվածներ են հասցրել Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր ՌիադինԱրևմուտքից գրանտ ստացողները սկսել են քննադատել․ «Հրապարակ»Ագարակն ու Դվինը՝ մշակութային ժառանգության տոնովՄաթևոսյանը կարևորել է COP17-ի ուղերձները միջազգային լսարանին հասցնելըՎրաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունն ու սպառումը սեպտեմբերին աճել ենԵրևանում քննարկվել են բնապահպանական վեճերի կանխարգելման և լուծման մեխանիզմներըԵԼ․ Արարատ-Արմենիան խոշոր հաշվով զիջեց ԱլկմարինԱմուլսարը գտնվում է ՀՀ-ի ջրերի սրտում, որոնք հայտնվելու են երկարաժամկետ աղտոտման վտանգի տակ․ ՀԲՃԿիպրոսի ոստիկանությունը սկսել է Ռոման Աբրամովիչի ֆինանսական գործարքների հետաքննությունըՊուտինը Դոնբասը Ռուսաստանի պատմական հողեր է անվանելՎարդան Ոսկանյան․ «Իրանական եթերում քննարկվել է Ադրբեջանի ենթակառուցվածքների թիրախավորումը»Այս սցենարի պայմաններում Թրամփը չի կարողանա քաշվել մի կողմ և դիտորդի դեր ստանձնել․ Սուրեն ՍարգսյանՏիբեթում 7,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Մեդվեդևը հայտարարություն է արել միգրանտների աշխատանքի ներգրավման նոր օրենսդրության մասին Հայ ըմբիշները աշխարհի առաջնությանը կներկայանան MARÓM-ի ստեղծած հագուստով Իրանը զգուշացնում է՝ Թեհրանի հետ պատերազմը հարվածելու է հենց ԱՄՆ-ին «Ադամ» փոթորիկը Ֆրանսիայում մահաբեր ջրհեղեղներ է առաջացրել․ 4 մարդ է զոհվել Չեմ կարծում, թե Հայաստանի՝ ԵԱՏՄ-ից դուրս գալն իրական հեռանկար է. փորձագետ Վրաստանը կորցրել է «ազատ» համացանց ունեցող երկրի կարգավիճակը Հայաստանի փախստականների հավաքականը մասնակցեց Unity EURO Cup 2026 մրցաշարին Հայաստան-Նիգերիա հարաբերությունների զարգացման հարցեր են քննարկվել Փաշինյանը վարչապետի աշխատակազմի արձանագրային բաժնի պետ է նշանակել Օդանավակայաններում ավիացիոն վառելիքի պակաս կա․ պատճառը բողոքի ակցիաներն են F-16 կործանիչները Հարավային Կարոլինայում Թրամփի հանրահավաքի ժամանակ կասեցրել են ինքնաթիռն արգելված գոտում Սարփիից մինչև Սադախլո կգործի անընդհատ քառաշերտ ավտոմայրուղիԹրամփը մեղադրել է Իրանին ԱՄՆ-ում միջանկյալ ընտրություններից առաջ նավթի գների բարձրացման մեջԱդրբեջանը՝ Եվրոպայի էներգետիկ գործընկեր․ Ալիևի այցը Բեռլին և Բաքվի ռազմավարական հաշվարկները Պուտինն առաջարկել է Կոնստանտին Շեստակովին գլխավորել Պրիմորիեի երկրամասը Կոմիտասը «Աման Թելլո» երգի մի քանի տարբերակ գրի է առել դեռևս 1905 թվականին՝ Հառիճում
Քաղաքականություն

Ավինյանի ընտանիքը Նորք-Մարաշում 1000 քմ հողամասը ձեռք է բերել շուկայականից տասնապատիկ էժան. Civilnet

Երևանի քաղաքապետի տեղակալ, ավագանու ընտրություններում «Քաղաքացիական պայմանագրի» առաջին համար Տիգրան Ավինյանի ընտանիքը շարունակում է գույքային էական բարելավում ունենալ, գրում է Civilnet.am-ը:

Կայքը նշում է. «Երևանի քաղաքապետի տեղակալ, ավագանու ընտրություններում «Քաղաքացիական պայմանագրի» առաջին համար Տիգրան Ավինյանի ընտանիքը շարունակում է գույքային էական բարելավում ունենալ։ Ավելի վաղ ներկայացրել էինք, որ փոխվարչապետի պաշտոնը զբաղեցնելիս նրա մտերիմները, նույնիսկ աշխատակազմի որոշ նախկին անդամներ ներգրավվել էին արտադրական կանեփի բիզնեսում։ Ավինյանի մայրը բնակարան էր ձեռք բերել Երևանի կենտրոնում, ինչպես նաև մեծ հողեր Արմավիրի մարզում։ ՍիվիլՆեթը պարզել է, որ Տիգրան Ավինյանի հայրը՝ Արմեն Ավինյանը, անցյալ տարի 1000 քառակուսի մետր մակերեսով հողամաս է գնել Երևանի Նորք-Մարաշ վարչական շրջանում։ Առքուվաճառքի այդ պայմանագրով ֆիքսված գինը ավելի շատ նման է նվիրատվության։

1000 քմ հողամասը Երևանում՝ 10,5 մլն դրամով

2022-ի սեպտեմբերի 30-ին Արմեն Ավինյանը Արա Սիսեռյանի հետ կնքել է հողամասի առքուվաճառքի պայմանագիր։ Ավինյանը ձեռք է բերել Նորք-Մարաշ վարչական շրջանի Գարեգին Հովսեփյան փողոցում գտնվող 1000 քմ հողամաս։ Արա Սիսեռյանը Վարագ Սիսեռյանի հայրն է, որը փոխվարչապետի աշխատակազմի ղեկավարն էր, երբ Տիգրան Ավինյանն էր այդ պաշտոնին։ Վարագ Սիսեռյանը փոխվարչապետի գրասենյակի ղեկավարի պաշտոնը թողեց 2020-ի նոյեմբերի 16-ին՝ Նիկոլ Փաշինյանի մի գրառումից հետո, նաև կուսակցությունից դուրս գալու դիմում ներկայացնելու մասին էր հայտարարել։

Արա Սիսեռյանը Արմեն Ավինյանին 1000 քմ մակերեսով հողամասը վաճառել է ընդամենը 10,5 մլն դրամով։ Սա Երևանում նման մակերեսով հողի վաճառքի շուկայական գնից ակնհայտորեն տարբերվող գին է, չափազանց էժան։ ՍիվիլՆեթը ներկայացնում է մի քանի օրինակներ, թե որքան արժե 1000 քմ հողը Նորք-Մարաշի Հովսեփյան փողոցում։ Այսպես՝ անշարժ գույքի վաճառքի հայտարարությունների տեղադրմամբ զբաղվող կայքերից մեկում Հովսեփյան փողոցում 911 քառակուսի մետր մակերեսով հողատարածքը արժե 290 000 դոլար, այսօրվա փոխարժեքով՝ 111 մլն դրամ։

Նույն փողոցում 1250 քմ տարածքով հողամասը (Արմեն Ավինյանին պատկանող հողամասից 250 քմ ավելի), ըստ List.am կայքի, արժե 500 000 դոլար։

Մեկ այլ հայտարարության համաձայն՝ Նորք-Մարաշի Հովսեփյան փողոցում կա նաև 1200 քմ տարածքով հողամաս, որի շուկայական արժեքը 360 000 դոլար է։

Վերը նշված օրինակներից, որտեղ արտացոլված է նույն թաղամասում նույնական մակերեսով հողամասերի շուկայական արժեքները, երևում է, որ Արմեն Ավինյանի ձեռք բերած հողատարածքի գինը ակնհայտորեն հեռու է իրական արժեքից։ Այս հողամասը ի սկզբանե եղել է մեկ միավոր` 2000 քմ մակերեսով։ Այն պատկանել է Արա Սիսեռյանին։ 2022-ի հուլիսին Սիսեռյանը հողամասը բաժանել է երկու հավասար մասի, նախկին քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի որոշումներով էլ դրանք հասցեավորվել են։ Հողամասը խառը կառուցապատման նպատակային նշանակությամբ է։

Այս պահին հողամասի վրա որևէ աշխատանք չի կատարվում, թեպետ դրա հարևանությամբ ակտիվ շինարարական աշխատանքներ են ընթանում։ Արմեն Ավինյանին պատկանող այս հողամասը մոտ է այն ճանապարհին, որի կառուցման մասին հայտարարել էր նրա փոխքաղաքապետ որդին՝ Տիգրան Ավինյանը։ 2023-ի հունվարի 12-ին Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարեց, որ մեկնարկել են «երկու կարևոր ավտոճանապարհային նախագծերի իրականացման աշխատանքները, որոնցով Նոր Նորք և Նորք-Մարաշ վարչական շրջանների բնակիչների համար կկառուցվեն Երևանի կենտրոնին կապող այլընտրանքային ճանապարհներ»։ Նախատեսվում էր, որ Նորք-Մարաշ վարչական շրջանում Գարեգին Հովսեփյան փողոցը նոր ճանապարհով կմիանա Սարալանջի շրջանցիկ ճանապարհին:

Արմեն Ավինյանը ՍիվիլՆեթի հետ զրույցում խոսելով հողամասի՝ շուկայականից ցածր գնի մասին, ասաց՝ կարող է լինել օրինական սխեմա, «երբ ընկերությունը վճարի մի մասը հիմնադիրին՝ տալով փոխառություն, և վերջին մասը լինի ֆիզիկական անձը»։ Ավինյանը ավելի մանրամասն չբացատրեց փոխառության բնույթը, ժամկետները, կողմերին և այլն. նրա խոսքերից կարելի էր ենթադրել, որ հողամասը իրականում ձեռք է բերել ավելի բարձր գնով, դա եղել է ընկերությունների միջև փոխառության գործարք, և միայն գումարի մի մասը՝ 10,5 մլն դրամն է, որ որպես ֆիզիկական անձ իրականացրել է հողը գնելու համար, որն էլ ֆիքսվել է առքուվաճառքի պայմանագրով։

«Հարկային հաշվետվություններով դուք դա կարող եք տեսնել։ Դա խորը մասնագիտական հարց է։ Եթե կարդում եք՝ Սիսեռյան, պետք է որ խորացած լինեք՝ հարազատ մարդ է։ Ո՞րն է հարցը։ Հաշվի առնելով մեր ընտանիքներով հնադարյա հարաբերությունները՝ կարող էր նվիրատվություն անել, բայց դա չի արել։ Գինը, որ դուք տեսնում եք….դա եղել է եռակողմ մեխանիզմ, որտեղ կա նաև ընկերություն։ Այդ հողը չունի ճարտարապետահատակագծային առաջադրանք։ Շատ հնարավոր է, որ այդ հողը ես օտարեմ, իմ կարգավիճակը հաշվի առնելով ես իրավունք չունեմ շինարարության մեջ մտնելու, իրավունք չեմ վերապահում ինձ»,- պատասխանեց Արմեն Ավինյանը։