Ընդամենը 4 րոպե Լա լիգայում. Էնդրիկը ձմռանը կարող է հեռանալ ՌեալիցԷքզիթփոլ․ Լատվիայի վարչապետի կուսակցությունը 35,6 տոկոսով վստահորեն առաջատարն է ընտրություններումՆանթաքեթի ափերի մոտ անհետացել է բժշկական ինքնաթիռ, որում վեց մարդ կարՎրաստանում ձերբակալել են 80 մարդու՝ «գողական աշխարհի» հետ ունեցած կապի գործովՀասրաթյան․ Վտանգավոր է, երբ պետական գործիչը «սիրահարվում է» իր հորինած պատմական առաքելությանըՄեդվեդև․ Որոշ պետություններ փորձում են պառակտել Հարավային Կովկասի երկրներըԱրցախը մեր «վզին գցած պարան» չէր, այլ՝ փրկօղակԽաչատուրյան․ Կառավարության անդամի պաշտոնը մեծ պատիվ է, բայց նաև ծանր պարտավորություն«Խաչը՝ որպես սիրո նշան, զանգերը՝ որպես աղոթքի կանչ». Տեր ՌուբենՌԴ ՊՆ․ 12 ժամում ոչնչացվել է 244 անօդաչու թռչող սարք«Բաքուն մեծացնում է քաղաքական ճնշումը»․ Սուրեն ՍուրենյանցԱվտովթար Կոտայքի մարզում․ կա վիրավորՉկա մի թեզ, որը հանուն իրենց իշխանությունը պահելու նրանք չեն մերժում․ ՇարմազանովԶելենսկի․ ուկրաինական ուժերը վերադարձրել են շուրջ 140 քկմ տարածքՍուրեն Պապիկյանը երդվել է ծառայել հանրային և պետական շահինԻնտերը հաղթեց Լումեցանեին, Մխիթարյանը դարձավ հաղթական գոլի հեղինակԹուրքիայում բենզալցակայանում պայթյուններ են տեղի ունեցել․ կա ծանր վիրավորԽուլիգանություն կատարած երիտասարդը ձերբակալվել էԻրանն ու ՀՀ-ն քննարկել են սահմանային խոչընդոտների վերացումն ու տարանցման ավելացումըՇաքին պետք է ներառել սահմանամերձ բնակավայրերի ցանկում․ ԱռաքելյանԻրանում մահապատժի են ենթարկել Սիավուշ ՋամշիդիինԹեմատիկ ուխտերթ․ Ուխտի Սուրբ ՊատարագԲաքվից կրկին պնդում են «խաղաղության գործընթացի» համար փոխել ՀՀ սահմանադրությունը«Աղոթքի նախաճա՞շ», թե՞ Հայաստանի հոգևոր անվտանգության ոչնչացման խրախճանք. ԶուրաբյանԳերմանիայի նախագահը հայտարարել է երկրում ժողովրդավարությանը սպառնացող վտանգի մասինԲրյուսելը չի կարող Կիևին ապահովել ռազմական կարիքների համար անհրաժեշտ 8 միլիարդ դոլարըԳազա քաղաքում բնակելի շենք է ավերվել․ կա առնվազն 5 զոհԱՄՆ-ն Մերձավոր Արևելք է ուղարկում ավիակիրների ու 10 հազար ծովային հետևակայինիԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԲուրյաթիայում գնդակահարել են 331 արջի մարդկանց համար վտանգի մասին հաղորդումներից հետոԱդրբեջանն ընդլայնել է դիրքերը Ջերմուկի մոտակայքում օկուպացված տարածքներում․ «Սպուտնիկ Արմենիա»Խոշոր ավտովթար է տեղի ունեցել, վիրավոր կա«Սրբությունն ու ճշմարտությունը՝ անմահ են». Տեր ՄուշեՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՄոլդովայի տարածքում երեք հրթիռ և երկու անօդաչու թռչող սարք է պայթելՊԵԿ աշխատակիցները պարգևատրվել ենԹբիլիսիում կբացվի «Երվանդ Քոչար. բազմաչափ հանճարը» բացառիկ ցուցահանդեսը«Մհերս գնաց, ու իմ թիկունքը բաց մնաց». Մհեր Գրիգորյանն անմահացել է հոկտեմբերի 10-ին, տուն «վերադարձել»... 56 օր անցԵրևանի կենտրոնում և Արաբկիրում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանըԻրանի երկու քաղաքացու մեղադրանք է առաջադրվել Մանչեսթերում ահաբեկչություն նախապատրաստելու համարԳեղարքունիքի մի շարք համայնքներում երկար ժամանակ ջուր չի լինիՍաուդյան Արաբիան հութիների դեմ գործողություն է նախապատրաստումԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԳանձասարի դեպքում Ադրբեջանի գործելակերպը դիտարկելի է որպես մշակութային ժառանգության քաղաքական գործիքավորումԻ՞նչ տվեց Հայաստանի՝ ՄՔԴ-ին միանալը
Շաքիում հայտնված ադրբեջшնgի զինծառայողի իրատեսական պատիժը 15-25 տարի ազատազրկումն է կամ ցմաh ազատազրկումը. իրավաբան
Մարզերում նորակառույց դպրոցական հաստատություններ աշակերտների տեղափոխման համար հատուկ ավտոբուսներ կգործարկվեն«Երեխան ամբողջ գիշեր չի քնում, ղժժում է, ահավոր վախեցած է». նոր մանրամասներ Շաքիի դեպքից
Սասուն Միքայելյանի սանիկին են բռնել. Hraparak
Տերյան փողոցում վթարվել է խողովակ, ջուրն արտահոսել է արտաքին մակերես, ընթանում են վթարի վերացման աշխատանքներ. «Վեոլիա Ջուր»
Հասարակություն

Ահազանգ. վտանգված է լրագրողի կյանքը

Քիչ առաջ իշխանական ուժի Երևանի ավագանու ցուցակը գլխավորող Տիգրան Ավինյանի նախընտրական ամփոփիչ քայլերթն ուղիղ եթերում լուսաբանող լրագրողի` Անի Գեւորգյանի  նկատմամբ ամենավայրի արշավն է տարվել։ Այդ մասին քիչ առաջ հայտարարություն է տարածել Հայաստանի Ժուռնալիստների միությունը։

Տարածված հայտարարության մեջ ասվում է

Օրեր առաջ Հայաստանի ժուռնալիստների միությունը հանդես եկավ հայտարարությամբ, որում դատապարտեց Newday.am կայքի հիմնադիր, լրագրող Անի Գևորգյանի դեմ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համակիրների ու աջակիցների, ինչպես նաև առանձին պաշտոնատար անձանց կողմից կատարվող հարձակումները, վիրավորանքներն ու հայհոյանքները:

Ցավոք, կառավարող ուժը ոչ միայն իրավիճակը չշտկեց, այլև ավելի խորացրեց լարվածությունը: Հետևաբար, կարող ենք վստահաբար արձանագրել, որ կատարվածն ուղղորդվում, խրախուսվում է իշխող ուժի վերնախավի, մասնավորապես և անձամբ՝ Նիկոլ Փաշինյանի կողմից:

Քիչ առաջ իշխանական ուժի Երևանի ավագանու ցուցակը գլխավորող Տիգրան Ավինյանի նախընտրական ամփոփիչ քայլերթն ուղիղ եթերում լուսաբանող լրագրողի նկատմամբ ամենավայրի արշավն էր տարվում: Չբավարարվելով ամենաայլանդակ հայհոյանքներով, անեծքներով, սադրանքներով ու վիրավորական https://www.youtube.com/watch?v=irbEhwa2AgA արտահայտություններով՝  «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համակիրներն այսօր արդեն բռնություն էին կիրառում՝ շիշ https://www.youtube.com/watch?v=8p0Qz8-e4Pk նետելով ու դրոշի կոթով https://www.youtube.com/watch?v=tOGd1i0bBJU հարվածելով լրագրողին ու նրա հետ աշխատող օպերատորին՝ փորձելով ահաբեկել իրենց աշխատանքը կատարող ԶԼՄ ներկայացուցիչներին:

Կրկնում ենք՝ ամեն բան տեղի է ունեցել ուղիղ եթերում. տեսանյութերն առկա են:

Հայաստանի ժուռնալիստների միությունը ևս մեկ անգամ կոչ է անում իրավապահ մարմիններին պատշաճ կերպով արձագանքել տեղի ունեցողին, վերջ տալ այս ամենաթողությանը, իսկ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավար կազմին՝ զսպել իրենց համակիրների ու աջակիցների բնազդները:

Իրավապահ մարմինների անգործության հետևանքով խոչընդոտվում է ԶԼՄ աշխատակիցների աշխատանքը, վտանգվում է լրագրողի, օպերատորի կյանքը:

Դիմում ենք նաև միջազգային մեր գործընկերներին, դիտորդական առաքելություն իրականացնող միջազգային և տեղական կազմակերպություններին՝ գնահատական տալ կատարվածին, քայլեր ձեռնարկել՝ ապահովելու համար ԶԼՄ ներկայացուցիչների անխոչընդոտ աշխատանքը:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԺՈՒՌՆԱԼԻՍՏՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ