Ջեյհուն Բայրամովն ու Լուի Բոնոն քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման և խաղաղության գործընթացը
Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովն ընդունել է ԱՄՆ Պետքարտուղարության Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Լուի Բոնոյին: Այդ մասին հայտնում է Ադրբեջանի ԱԳՆ-ն։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են տարածաշրջանում տիրող իրավիճակը, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման ու խաղաղության գործընթացը։
Դրանից բացի, անդրադարձ է կատարվել այդ համատեքստում առկա սպառնալիքներին ու մարտահրավերներին։