Արթիկում 10 թեկնածու ինքնաբացարկ է հայտնել.«Հրապարակ»Հայկ Սարգսյանի պահվածքը սկսել է տարօրինակ թվալ. «Իրավունք»ՔՊ-ական Հռիփսիմե Գրիգորյանն ԱԺ-ում ստանձնել էր Արարատ Միրզոյանի պաշտպանի դերը․ որն էր մոտիվացիան․ «Ժողովուրդ»Բերդի բնակիչները տուգանվել են 750 հազարական դրամով. «Հրապարակ»Ճնշում են բոլոր կողմերից. Փաշինյանը հանրաքվեի է նախապատրաստվում. «Հրապարակ» Վարդանյանին դատում են Ալիեւը և համայնքապետը. «Հրապարակ»
Դատարանները հաստատել են` Հայ Առաքելական Եկեղեցու ներքին կյանքը պաշտպանված է պետական միջամտությունից
Ռոբերտ Քոչարյանի կալանքի հարցով որոշումը կհրապարակվի ժամը 17:30-ինԱյսօր Երևանի 4 վարչական շրջաններում և 7 մարզերում մինչև ժամը 17:00-ը լույս չի լինի
Սեդրակ Քոչարյանի կալանքի ժամկետը երկարաձգվեց երկու ամիս ժամկետով
Մենք պատրաստ ենք արտահերթ ընտրությունների․ միա՛յն օրն ասեք
Տեսանյութում երևացող իրադարձությունները առնչություն չունեն ընտրակաշառք տալու հանցակազմի հետ
Դեպրեսիվ տրամադրություններ՝ ՔՊ-ում. «Հրապարակ»․ Տիբեթում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով կան տասնյակ զոհեր և վիրավորներՍրբազանները «զադնի են» դրել. «Իրավունք»Հանձնարարական է իջեցվել․ «Հրապարակ»Փաշինյանի՝ արտահերթ ընտրությունների հայտարարությունը խուճապ է առաջացրել իշխանության ներսում․ «Ժողովուրդ»Եթե ուզում է գնալ արտահերթի, մենք ցանկացած զարգացման պատրաստ ենք. «Հրապարակ»Քիմին հիշել է, Հայաստանը՝ դեռ ոչ. «Իրավունք»ՍԴ նախագահի ընտրության շուրջ խառնաշփոթ է․ Վ. Վարդանյանը սպասվածից քիչ ձայներ է հավաքել․ «Ժողովուրդ»Ինչպես է Փաշինյանը ժրաջանորեն փայլեցնում իր կոշիկները (տեսանյութ)Հութիները հարվածներ են հասցրել Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր ՌիադինԱրևմուտքից գրանտ ստացողները սկսել են քննադատել․ «Հրապարակ»Ագարակն ու Դվինը՝ մշակութային ժառանգության տոնովՄաթևոսյանը կարևորել է COP17-ի ուղերձները միջազգային լսարանին հասցնելըՎրաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունն ու սպառումը սեպտեմբերին աճել ենԵրևանում քննարկվել են բնապահպանական վեճերի կանխարգելման և լուծման մեխանիզմներըԵԼ․ Արարատ-Արմենիան խոշոր հաշվով զիջեց ԱլկմարինԱմուլսարը գտնվում է ՀՀ-ի ջրերի սրտում, որոնք հայտնվելու են երկարաժամկետ աղտոտման վտանգի տակ․ ՀԲՃԿիպրոսի ոստիկանությունը սկսել է Ռոման Աբրամովիչի ֆինանսական գործարքների հետաքննությունըՊուտինը Դոնբասը Ռուսաստանի պատմական հողեր է անվանելՎարդան Ոսկանյան․ «Իրանական եթերում քննարկվել է Ադրբեջանի ենթակառուցվածքների թիրախավորումը»Այս սցենարի պայմաններում Թրամփը չի կարողանա քաշվել մի կողմ և դիտորդի դեր ստանձնել․ Սուրեն ՍարգսյանՏիբեթում 7,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Մեդվեդևը հայտարարություն է արել միգրանտների աշխատանքի ներգրավման նոր օրենսդրության մասին Հայ ըմբիշները աշխարհի առաջնությանը կներկայանան MARÓM-ի ստեղծած հագուստով Իրանը զգուշացնում է՝ Թեհրանի հետ պատերազմը հարվածելու է հենց ԱՄՆ-ին «Ադամ» փոթորիկը Ֆրանսիայում մահաբեր ջրհեղեղներ է առաջացրել․ 4 մարդ է զոհվել Չեմ կարծում, թե Հայաստանի՝ ԵԱՏՄ-ից դուրս գալն իրական հեռանկար է. փորձագետ Վրաստանը կորցրել է «ազատ» համացանց ունեցող երկրի կարգավիճակը Հայաստանի փախստականների հավաքականը մասնակցեց Unity EURO Cup 2026 մրցաշարին Հայաստան-Նիգերիա հարաբերությունների զարգացման հարցեր են քննարկվել Փաշինյանը վարչապետի աշխատակազմի արձանագրային բաժնի պետ է նշանակել Օդանավակայաններում ավիացիոն վառելիքի պակաս կա․ պատճառը բողոքի ակցիաներն են F-16 կործանիչները Հարավային Կարոլինայում Թրամփի հանրահավաքի ժամանակ կասեցրել են ինքնաթիռն արգելված գոտում Սարփիից մինչև Սադախլո կգործի անընդհատ քառաշերտ ավտոմայրուղիԹրամփը մեղադրել է Իրանին ԱՄՆ-ում միջանկյալ ընտրություններից առաջ նավթի գների բարձրացման մեջԱդրբեջանը՝ Եվրոպայի էներգետիկ գործընկեր․ Ալիևի այցը Բեռլին և Բաքվի ռազմավարական հաշվարկները Պուտինն առաջարկել է Կոնստանտին Շեստակովին գլխավորել Պրիմորիեի երկրամասը Կոմիտասը «Աման Թելլո» երգի մի քանի տարբերակ գրի է առել դեռևս 1905 թվականին՝ Հառիճում
Քաղաքականություն

Քաղաքական ուժերից որն է ամենաշատը ծախսել նախընտրական քարոզչության վրա (լուսանկար)

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է սեպտեմբերի 17-ին կայանալիք Երևանի ավագանու հերթական ընտրություններին մասնակցող կուսակցությունների նախընտրական հիմնադրամների ֆինանսական մուտքերի և ելքերի վերաբերյալ տվյալները, որոնք տրամադրել են բանկերը։ Ըստ այդմ՝ սեպտեմբերի 15-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակից 14 քաղաքական ուժերը միասին նախընտրական քարոզչության համար ծախսել են 526,005,840 դրամ։ Ընդորում՝ ամենաշատ մուտքերն ունեցել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ 267,247,240 դրամ, և հետևաբար արել ամենաշատը ծախսերը՝ 263,192,519։

Այսպիսով՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մուտքերը կազմել են 267,247,240 դրամ, ելքերը՝ 263,192,519 դրամ, իսկ մնացորդը՝ 6,054,721։

Երկրորդ տեղում է «Ապրելու երկիր» կուսակցությունը, որի մուտքերը կազմել են 91,093,000 դրամ,  ելքերը՝ 87,926,310, իսկ մնացորդը՝ 3,166,690 դրամ։

Ցուցակի երրորդ տեղում է «Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինքը, որի մուտքերը կազմել են 48,609,500 դրամ, ելքերը՝ 41,853,560 դրամ, իսկ մնացորդը՝ 6,755,940 դրամ։

Նախընտրական ծախսերով չորրորդ տեղում է «Հանրապետություն» կուսակցությունը, որն ստացել է 32,672,600 դրամ և գումարը ծախսել է ամբողջությամբ։

Հինգերորդ տեղում է «Ուժը հայրենյաց» կուսակցությունը, որն ստացել է 32,400,000 դրամ, ծախսել է 32,389,600 դրամ, իսկ մնացորդը կազմում է 10,400 դրամ։

Վեցերորդ տեղում է «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը, որի մուտքերը կազմել են 13,100,000 դրամ, ելքերը՝ 12,256,858 դրամ, իսկ մնացորդը՝ 843,142 դրամ։

Յոթերորդ հորիզոնականն զբաղեցնում է «Ժողովրդավարական համախմբում» կուսակցությունը։ Այս ուժ մուտքերը կազմել են 11,350,000 դրամ, ծախսերը՝ 11,303,840 դրամ, իսկ մնացորդը՝ 46,160 դրամ։

Ցուցակի ութերորդ տեղում է «Ազգային առաջընթաց» կուսակցությունը, որի մուտքերը կազմել են 10,432,500 դրամ, ելքերը՝ 8,864,144, իսկ մնացորդը կազմել է 1,568,356 դրամ։

Իններոդ տեղում է «Միացյալ Հայաստան» կուսակցությունը, որն ստացել է 6,400,000 դրամ, ծախսել՝ 6,185,820 դրամ, իսկ մնացորդը կազմել է 214,180 դրամ։

Տասներորդ տեղում է «Հանրային ձայն» կուսակցությունը։ Քաղաքական այս ուժն ստացել է 4,821,000 դրամ, ծախսել՝ 4,250,560 դրամ, իսկ մնացորդը կազմել է 570,440 դրամ։

Տասնմեկերորդ տեղում է հայտնվել «Արդար Հայաստան» կուսակցությունը, որի մուտքերը կազմել են՝ 4,610,000 դրամ, ելքերը՝ 4,104,600 դրամ, իսկ մնացորդը՝ 505,400 դրամ։

Տասներկուերորդ հորիզոնականն է զբաղեցնում «Հաղթանակ» կուսակցությունը․ մուտքերը կազմել են 1,020,000 դրամ, ելքերը՝ 998,200 դրամ, մնացորդը՝ 21,800 դրամ։

Տասներեքերորդ տեղում է հայտնվել «Հանուն սոցիալական արդարության» կուսակցությունը, որն ստացել է 250,000 դրամ, ծախսել՝ 230,000 դրամ, մնացորդը կազմել է 20,000 դրամ։

Տասնչորսերորրդ տեղում է Հայաստանի եվրոպական կուսակցությունը, որն ստացել է 0 դրամ։