Հայաստանը չի կարող արտաքին քաղաքականության վեկտորը փոխել. այն միշտ կողմնորոշված է ըստ ՀՀ պետական շահերի. Փաշինյան
Հայաստանն ուշադիր հետևում է բոլոր հայտարարություններին, ըստ անհրաժեշտության արձագանքում է ու կարձագանքի։ Երևանի քաղաքապետ ընտրելուց հետո, լրագրողների հետ զրույցում ասաց Նիկոլ Փաշինյանը` արձագանքելով ԱՄՆ պետքարտուղարի օգնականի հայտարարությանը, որն ասել էր, թե ԱՄՆ-ն ձգտում է հասնել այն կետին, որը իրական որոշումն է Հայաստանի կողմից` դառնալ Արևմուտքի գործընկերը` ի հակադրություն Ռուսաստանի:
«Հայաստանի արտաքին քաղաքականությունը թափանցիկ է: Հայաստանը չի կարող արտաքին քաղաքականության վեկտորը փոխել այն իմաստով, որ ՀՀ արտաքին քաղաքականությունը միշտ կողմնորոշված է ըստ ՀՀ պետական շահերի»,- ասաց նա:
Փաշինյանը հրաժարվեց մեկնաբանելուց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի խոսքերը, ասաց` նախընտրում է մեկնաբանել միայն Պուտինի հայտարարությունները:
Նրա խոսքով՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված նամակում իրադրության գնահատականն է ներկայացրել:
«Մեր հրապարակային ու աշխատանքային խոսույթի բովանդակություններն իրարից շատ չեն տարբերվում»,- նշեց Փաշինյանը: