Փաշինյանն ասաց,թե ինչ է գրել Պուտինին ուղղված նամակում
Մենք ուշադիր հետևում ենք մեզ առնչվող բոլոր հայտարարություններին և ըստ անհրաժեշտության արձագանքում ենք։ Այս մասին լրագորղների հետ զրույցում ասաց Նիկոլ Փաշինյանը` Երևանի քաղաքապետ ընտրելուց հետո։
«ՀՀ-ի արտաքին քաղաքականությունը թափանցիկ է և ես չեմ կարծում, որ նման ձևակերպումները տեղին են։ ՀՀ-ն չի կարող արտաքին քաղաքականության վեկտորը փոխել այն իմաստով, որ Հայաստանի արտաքին քաղաքականությունը միշտ կողմնորոշված է ըստ Հայաստանի պետական շահերի»,-նշեց նա։
Հարցին, թե ի՞նչ բովանդակությամբ նամակ է ուղարկել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, Փաշինյանը պատասխանեց․ «Վլադիմիր Պուտինին ուղղված նամակում ես իրադրության մեր գնահատականն եմ ներկայացրել, այն, ինչ ներկայացրել եմ այս տարվա մեր 7-8 հեռախոսային խոսակցությունների ընթացքում։ Մեր հրապարակային և աշխատանքային խոսույթի բովանդակությունը շատ չի տարբերվում։ Նամակները չեն հրապարակվում, բայց դուք գիտեք դրա բովանդակությունը»։