Վստահ եմ, որ հենց այս ընտրությունների միջոցով կարող ենք հասնել նրան, ինչին ձգտում ենք. Վահագն Խաչատուրյան
Քվեարկել եմ հանուն հարմարավետ, բարեկեցիկ և գեղեցիկ Երևանի, այն Երևանի, որը բոլորիս երազանքներում է։ Այս մասին Երևանի քաղաքապետ ընտրելուց հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը:
«Վստահ եմ, որ հենց այս ընտրությունների միջոցով կարող ենք հասնել նրան, ինչին ձգտում ենք։ Երբ ասում եմ բարեկեցիկ, դրանում կա և՛ ճարտարապետություն, և՛ քաղաքաշինություն, և՛ անվտանգություն` ամեն ինչ։ Այսօր ազատ ընտրություն կատարելու հնարավորություն ունենք, փառք Աստծո, թեկնածուները շատ են»,– նշեց Խաչատուրյանը։