Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ հիմնական տարաձայնությունները վերաբերում են ԼՂ-ին. ՀՀ նախագահ
Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ հիմնական տարաձայնությունները վերաբերում են ԼՂ-ին։ Այս մասին Երևանի քաղաքապետ ընտրուլուց հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը։
«Եկեք շատ մանրամասներ չբացենք, որովհետև իրականում շատ դեպքերում մեր տարբեր հայտարարություններ և մեկնաբանություններ հօգուտ չեն լինում, որովհետև հակառակորդ կողմն անընդհատ հղում է անում ՀՀ տարբեր պաշտոնյաների տարբեր մեկնաբանությունների»,- ասաց նա։
Ըստ Խաչատուրյանի, Հայաստանը ձգտում է հնարավորինս շուտ ստորագրել խաղաղության համաձայնագիրը,
«Անընդհատ, հերթական անորոշ իրավիճակում չպետք է հայտնվենք, թե սահմանին կարող է զորքեր կուտակվեն, կարող է՝ չկուտակվեն, այլ ունենանք վստահելի միջավայր, որտեղ վաղվա հետ կապված, սահմանների անձեռնմխելիության, մեր ինքնիշխանության կորստի հետ կապված խնդիրներ չունենանք»,- ասաց նա։