Արթիկում 10 թեկնածու ինքնաբացարկ է հայտնել.«Հրապարակ»Հայկ Սարգսյանի պահվածքը սկսել է տարօրինակ թվալ. «Իրավունք»ՔՊ-ական Հռիփսիմե Գրիգորյանն ԱԺ-ում ստանձնել էր Արարատ Միրզոյանի պաշտպանի դերը․ որն էր մոտիվացիան․ «Ժողովուրդ»Բերդի բնակիչները տուգանվել են 750 հազարական դրամով. «Հրապարակ»Ճնշում են բոլոր կողմերից. Փաշինյանը հանրաքվեի է նախապատրաստվում. «Հրապարակ» Վարդանյանին դատում են Ալիեւը և համայնքապետը. «Հրապարակ»
Դատարանները հաստատել են` Հայ Առաքելական Եկեղեցու ներքին կյանքը պաշտպանված է պետական միջամտությունից
Ռոբերտ Քոչարյանի կալանքի հարցով որոշումը կհրապարակվի ժամը 17:30-ինԱյսօր Երևանի 4 վարչական շրջաններում և 7 մարզերում մինչև ժամը 17:00-ը լույս չի լինի
Սեդրակ Քոչարյանի կալանքի ժամկետը երկարաձգվեց երկու ամիս ժամկետով
Մենք պատրաստ ենք արտահերթ ընտրությունների․ միա՛յն օրն ասեք
Տեսանյութում երևացող իրադարձությունները առնչություն չունեն ընտրակաշառք տալու հանցակազմի հետ
Դեպրեսիվ տրամադրություններ՝ ՔՊ-ում. «Հրապարակ»․ Տիբեթում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով կան տասնյակ զոհեր և վիրավորներՍրբազանները «զադնի են» դրել. «Իրավունք»Հանձնարարական է իջեցվել․ «Հրապարակ»Փաշինյանի՝ արտահերթ ընտրությունների հայտարարությունը խուճապ է առաջացրել իշխանության ներսում․ «Ժողովուրդ»Եթե ուզում է գնալ արտահերթի, մենք ցանկացած զարգացման պատրաստ ենք. «Հրապարակ»Քիմին հիշել է, Հայաստանը՝ դեռ ոչ. «Իրավունք»ՍԴ նախագահի ընտրության շուրջ խառնաշփոթ է․ Վ. Վարդանյանը սպասվածից քիչ ձայներ է հավաքել․ «Ժողովուրդ»Ինչպես է Փաշինյանը ժրաջանորեն փայլեցնում իր կոշիկները (տեսանյութ)Հութիները հարվածներ են հասցրել Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր ՌիադինԱրևմուտքից գրանտ ստացողները սկսել են քննադատել․ «Հրապարակ»Ագարակն ու Դվինը՝ մշակութային ժառանգության տոնովՄաթևոսյանը կարևորել է COP17-ի ուղերձները միջազգային լսարանին հասցնելըՎրաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունն ու սպառումը սեպտեմբերին աճել ենԵրևանում քննարկվել են բնապահպանական վեճերի կանխարգելման և լուծման մեխանիզմներըԵԼ․ Արարատ-Արմենիան խոշոր հաշվով զիջեց ԱլկմարինԱմուլսարը գտնվում է ՀՀ-ի ջրերի սրտում, որոնք հայտնվելու են երկարաժամկետ աղտոտման վտանգի տակ․ ՀԲՃԿիպրոսի ոստիկանությունը սկսել է Ռոման Աբրամովիչի ֆինանսական գործարքների հետաքննությունըՊուտինը Դոնբասը Ռուսաստանի պատմական հողեր է անվանելՎարդան Ոսկանյան․ «Իրանական եթերում քննարկվել է Ադրբեջանի ենթակառուցվածքների թիրախավորումը»Այս սցենարի պայմաններում Թրամփը չի կարողանա քաշվել մի կողմ և դիտորդի դեր ստանձնել․ Սուրեն ՍարգսյանՏիբեթում 7,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Մեդվեդևը հայտարարություն է արել միգրանտների աշխատանքի ներգրավման նոր օրենսդրության մասին Հայ ըմբիշները աշխարհի առաջնությանը կներկայանան MARÓM-ի ստեղծած հագուստով Իրանը զգուշացնում է՝ Թեհրանի հետ պատերազմը հարվածելու է հենց ԱՄՆ-ին «Ադամ» փոթորիկը Ֆրանսիայում մահաբեր ջրհեղեղներ է առաջացրել․ 4 մարդ է զոհվել Չեմ կարծում, թե Հայաստանի՝ ԵԱՏՄ-ից դուրս գալն իրական հեռանկար է. փորձագետ Վրաստանը կորցրել է «ազատ» համացանց ունեցող երկրի կարգավիճակը Հայաստանի փախստականների հավաքականը մասնակցեց Unity EURO Cup 2026 մրցաշարին Հայաստան-Նիգերիա հարաբերությունների զարգացման հարցեր են քննարկվել Փաշինյանը վարչապետի աշխատակազմի արձանագրային բաժնի պետ է նշանակել Օդանավակայաններում ավիացիոն վառելիքի պակաս կա․ պատճառը բողոքի ակցիաներն են F-16 կործանիչները Հարավային Կարոլինայում Թրամփի հանրահավաքի ժամանակ կասեցրել են ինքնաթիռն արգելված գոտում Սարփիից մինչև Սադախլո կգործի անընդհատ քառաշերտ ավտոմայրուղիԹրամփը մեղադրել է Իրանին ԱՄՆ-ում միջանկյալ ընտրություններից առաջ նավթի գների բարձրացման մեջԱդրբեջանը՝ Եվրոպայի էներգետիկ գործընկեր․ Ալիևի այցը Բեռլին և Բաքվի ռազմավարական հաշվարկները Պուտինն առաջարկել է Կոնստանտին Շեստակովին գլխավորել Պրիմորիեի երկրամասը Կոմիտասը «Աման Թելլո» երգի մի քանի տարբերակ գրի է առել դեռևս 1905 թվականին՝ Հառիճում
Քաղաքականություն

Սուրեն Գրիգորյանը զրպարտել է «ՀայաՔվե» դիտորդական առաքելության որոշ անդամների, այդ թվում՝ անձամբ ինձ․ Արսեն Բաբայան

ՔՊ կուսակցության լիազոր ներկայացուցիչ Սուրեն Գրիգորյանը զրպարտել է «ՀայաՔվե» դիտորդական առաքելության որոշ անդամների, այդ թվում՝ անձամբ ինձ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը։ 

«ՔՊ լիազոր ներկայացուցչի հրապարակային պնդմամբ՝ իբր ես ու մի քանի մեր դիտորդները ֆեյսբուքյան տարբեր հրապարակումներով խախտել ենք Ընտրական օրենսգրքի 32-րդ հոդվածի 2–րդ մասը։ 

Նա մասնավորապես գրում է․

«Ընտրական օրենսգրքի 32-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն․ «Դիտորդը, այցելուն իր իրավունքներն իրականացնելիս պարտավոր է լինել անկողմնակալ, չեզոք, հրապարակայնորեն որևէ կանխակալ դիրքորոշում չարտահայտել կամ նախապատվելի վերաբերմունք չդրսևորել իշխանության կամ ընդդիմության, թեկնածուների, ընտրություններին մասնակցող կուսակցությունների հետ կապված որևէ հարցի նկատմամբ:»

Մեր կողմից արձանագրվել է, որ «Հայաքվե» դիտորդական առաքելության դիտորդներ (...) Արսեն Բաբայանը, (...) խախտել են Ընտրական օրենսգրքի վերոնշյալ պահանջը, ինչի վերաբերյալ ապացույցները ներկայացվում են ստորև։

Հարկ է նկատել, որ բոլոր գրառումները կատարվել են որպես դիտորդական առաքելություն գրանցվելուց հետո»։

Այսպես, լիազոր ներկայացուցիչը լինելով իրավաբան, օրենքի «կեղծ» մեկնաբանման միջոցով կատարել է մեր հասցեին զրպարտություն, որը դրսևորվել է հետևյալում․
Լիազոր ներկայացուցիչը Ընտրական օրենսգրքի 32–րդ հոդվածի 2-րդ մասի «իր իրավունքներն իրականացնելիս» պայմանը փոխակերպել է «դիտորդական առաքելություն գրանցվելուց հետո» պայմանով։ 

Մինչդեռ, Ընտրական օրենսգրքով սահմանված իրական պայմանը վերաբերվում է նույն օրենսգրքի 32-րդ հոդվածի 1–ին մասով  դիտորդին վերապահված իրավունքներին, որոնց իրականացման ընթացքում է միայն, որ դիտորդներին արգելվում է որոշ գործողություններ կատարել։  

Այդ իրավունքներն են՝

1) ներկա գտնվելու ընտրական հանձնաժողովի նիստերին, իսկ քվեարկության ընթացքում` նաև տեղամասային կենտրոնում և քվեարկության սենյակում.

2) Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով հետևելու քվեաթերթիկների և ինքնասոսնձվող դրոշմանիշերի տպագրման, փոխադրման, պահպանման և հաշվարկման գործընթացներին.

3) ծանոթանալու Կենտրոնական ընտրական հանձնաժողովի, ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի տնօրինության տակ գտնվող ընտրական փաստաթղթերին և ինքնուրույն կատարելու քաղվածքներ, ստանալու պատճեններ այն փաստաթղթերից, որոնք տեղադրված չեն Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում.

4) տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահի, քարտուղարի կամ հանձնաժողովի անդամներից որևէ մեկի ներկայությամբ, ում կհանձնարարի հանձնաժողովի նախագահը ծանոթանալու տեղամասային ընտրական հանձնաժողովի տնօրինության տակ գտնվող ընտրական փաստաթղթերին (բացառությամբ քվեարկության ընթացքում քվեարկությանը մասնակցած ընտրողների ցուցակների), դատարանի համապատասխան վճիռներին, ընտրողին տրամադրած լիազոր մարմնի համապատասխան տեղեկանքին: Չմիջամտելով ընտրական հանձնաժողովի աշխատանքներին և չխաթարելով քվեարկության ընթացքը` ինքնուրույն կատարելու քաղվածքներ և նշումներ ընտրական փաստաթղթերից (բացառությամբ քվեարկությանը մասնակցած ընտրողների ցուցակների, քվեարկության կտրոնների): Քվեարկության ընթացքում քվեարկությանը մասնակցած ընտրողների ցուցակներից և քվեարկության կտրոններից քաղվածքներ և նշումներ կատարելն արգելվում է.

5) ազատ տեղաշարժվելու քվեարկության սենյակում` քվեաթերթիկների, քվեարկության ծրարների, ընտրողների ցուցակների, տեխնիկական սարքավորման ու քվեատուփի դիտարկման համար.

6) հրապարակայնորեն, այդ թվում` զանգվածային լրատվության միջոցներով հայտնելու կարծիք, անելու հայտարարություն` ընտրությունների կազմակերպման և անցկացման վերաբերյալ.

7) օգտվելու սույն օրենսգրքով նախատեսված այլ իրավունքներից:
ՔՊ լիազոր ներկայացուցչի կողմից հրապարակային ներկայացված «ապացույցներից» որևէ մեկի դեպքում ես չեմ իրականացրել վերոթվարկյալ իրավունքներիցս որևէ մեկը, ուստի՝ չէր կարող խախտվել ԸՕ 32-րդ հոդվածի 2-րդ մասը։

Իսկ ՔՊ լիազոր ներկայացուցիչը, եթե իսկապես համարում է, որ թույլ եմ տվել օրենքի խախտում, ապա իր լուսանկարում իրենց նախընտրական թիվը հրապարակելու անազնիվ նպատակով ֆեյսբուքյան գրառումներ անելու փոխարեն կարող է գրավոր ընթացակարգով դիմել ԿԸՀ-ին։

Հ․Գ․ Այս հրապարակումն անելու ընթացքում նույնպես չեմ իրականացնում դիտորդի իրավունքներից որևէ մեկը»։