Ադրբեջանը պատրաստ է կազմակերպել Աղդամ (Ակնա)֊Ստեփանակերտ և Լաչին (Բերձոր)֊ Ստեփանակերտ ճանապարհների զուգահեռ օգտագործումը․ Հաջիև
Ադրբեջանի նախագահի օգնական և Ալիևի աշխատակազմի արտաքին քաղաքականության հարցերի բաժնի վարիչ Հիքմեթ Հաջիևը տեղեկացրել է, որ պատրաստ են բացել Լաչինի ճանապարհը։
Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
ԶԼՄ֊ների փոխանցմամբ, ճանապարհը կբացվի Ակնա (Աղդամ) ֊Ստեփանակերտ ճանապարհին զուգահեռ։
«Ադրբեջանը պատրաստ է կազմակերպել Աղդամ (Ակնա)֊Ստեփանակերտ և Լաչին (Բերձոր)֊ Ստեփանակերտ ճանապարհների զուգահեռ օգտագործումը»,֊ ասել է Հաջիևը։