Դատարանները հաստատել են` Հայ Առաքելական Եկեղեցու ներքին կյանքը պաշտպանված է պետական միջամտությունից
Ռոբերտ Քոչարյանի կալանքի հարցով որոշումը կհրապարակվի ժամը 17:30-ինԱյսօր Երևանի 4 վարչական շրջաններում և 7 մարզերում մինչև ժամը 17:00-ը լույս չի լինի
Սեդրակ Քոչարյանի կալանքի ժամկետը երկարաձգվեց երկու ամիս ժամկետով
Մենք պատրաստ ենք արտահերթ ընտրությունների․ միա՛յն օրն ասեք
Տեսանյութում երևացող իրադարձությունները առնչություն չունեն ընտրակաշառք տալու հանցակազմի հետ
Դեպրեսիվ տրամադրություններ՝ ՔՊ-ում. «Հրապարակ»․ Տիբեթում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով կան տասնյակ զոհեր և վիրավորներՍրբազանները «զադնի են» դրել. «Իրավունք»Հանձնարարական է իջեցվել․ «Հրապարակ»Փաշինյանի՝ արտահերթ ընտրությունների հայտարարությունը խուճապ է առաջացրել իշխանության ներսում․ «Ժողովուրդ»Եթե ուզում է գնալ արտահերթի, մենք ցանկացած զարգացման պատրաստ ենք. «Հրապարակ»Քիմին հիշել է, Հայաստանը՝ դեռ ոչ. «Իրավունք»ՍԴ նախագահի ընտրության շուրջ խառնաշփոթ է․ Վ. Վարդանյանը սպասվածից քիչ ձայներ է հավաքել․ «Ժողովուրդ»Ինչպես է Փաշինյանը ժրաջանորեն փայլեցնում իր կոշիկները (տեսանյութ)Հութիները հարվածներ են հասցրել Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր ՌիադինԱրևմուտքից գրանտ ստացողները սկսել են քննադատել․ «Հրապարակ»Ագարակն ու Դվինը՝ մշակութային ժառանգության տոնովՄաթևոսյանը կարևորել է COP17-ի ուղերձները միջազգային լսարանին հասցնելըՎրաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունն ու սպառումը սեպտեմբերին աճել ենԵրևանում քննարկվել են բնապահպանական վեճերի կանխարգելման և լուծման մեխանիզմներըԵԼ․ Արարատ-Արմենիան խոշոր հաշվով զիջեց ԱլկմարինԱմուլսարը գտնվում է ՀՀ-ի ջրերի սրտում, որոնք հայտնվելու են երկարաժամկետ աղտոտման վտանգի տակ․ ՀԲՃԿիպրոսի ոստիկանությունը սկսել է Ռոման Աբրամովիչի ֆինանսական գործարքների հետաքննությունըՊուտինը Դոնբասը Ռուսաստանի պատմական հողեր է անվանելՎարդան Ոսկանյան․ «Իրանական եթերում քննարկվել է Ադրբեջանի ենթակառուցվածքների թիրախավորումը»Այս սցենարի պայմաններում Թրամփը չի կարողանա քաշվել մի կողմ և դիտորդի դեր ստանձնել․ Սուրեն ՍարգսյանՏիբեթում 7,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Մեդվեդևը հայտարարություն է արել միգրանտների աշխատանքի ներգրավման նոր օրենսդրության մասին Հայ ըմբիշները աշխարհի առաջնությանը կներկայանան MARÓM-ի ստեղծած հագուստով Իրանը զգուշացնում է՝ Թեհրանի հետ պատերազմը հարվածելու է հենց ԱՄՆ-ին «Ադամ» փոթորիկը Ֆրանսիայում մահաբեր ջրհեղեղներ է առաջացրել․ 4 մարդ է զոհվել Չեմ կարծում, թե Հայաստանի՝ ԵԱՏՄ-ից դուրս գալն իրական հեռանկար է. փորձագետ Վրաստանը կորցրել է «ազատ» համացանց ունեցող երկրի կարգավիճակը Հայաստանի փախստականների հավաքականը մասնակցեց Unity EURO Cup 2026 մրցաշարին Հայաստան-Նիգերիա հարաբերությունների զարգացման հարցեր են քննարկվել Փաշինյանը վարչապետի աշխատակազմի արձանագրային բաժնի պետ է նշանակել Օդանավակայաններում ավիացիոն վառելիքի պակաս կա․ պատճառը բողոքի ակցիաներն են F-16 կործանիչները Հարավային Կարոլինայում Թրամփի հանրահավաքի ժամանակ կասեցրել են ինքնաթիռն արգելված գոտում Սարփիից մինչև Սադախլո կգործի անընդհատ քառաշերտ ավտոմայրուղիԹրամփը մեղադրել է Իրանին ԱՄՆ-ում միջանկյալ ընտրություններից առաջ նավթի գների բարձրացման մեջԱդրբեջանը՝ Եվրոպայի էներգետիկ գործընկեր․ Ալիևի այցը Բեռլին և Բաքվի ռազմավարական հաշվարկները Պուտինն առաջարկել է Կոնստանտին Շեստակովին գլխավորել Պրիմորիեի երկրամասը Կոմիտասը «Աման Թելլո» երգի մի քանի տարբերակ գրի է առել դեռևս 1905 թվականին՝ Հառիճում Ստեփանավան-Վանաձոր ավտոճանապարհին հաստաբուն ծառը տապալվել և փակել էր ճանապարհը Ռուբինյանը 6 ամսով ԱԺ իրավաբանական վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակել ԵԱՏՄ-ն զարգացնում է համագործակցությունը գյուղատնտեսության ոլորտում Մինսկում քննարկել են ՀԱՊԿ անդամ երկրների ԶԼՄ-ների դերը ճգնաժամային իրավիճակների կարգավորման գործում ՏԿԵ նախարարությունում քննարկվել են նոր ատոմային էներգաբլոկի կառուցման հարցեր Քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Չեխիա համագործակցությունը
Քաղաքականություն

Դաշնակցությունից կախվելու փոխարեն գեթ մեկ վայրկյան Նիկոլի դեմ իրական պայքարով զբաղվեք․ Մանուկյան

Այսօր, երբ կայանում են Երեւանի ավագանու ընտրությունները, ու կամ-կամի հարց կա այս իշխանությանը հեռացնելու համար եւս մեկ հիմնավոր առիթ ստեղծելու համար, «հականիկոլականների» մի բանակ ողջ օրը մոռացել է այդ ամենն ու հարձակվել Դաշնակցության վրա։ Այս մասին գրում է ՀՀ ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանը։

«Ու ոչ ավել, ոչ պակաս կասկածի տակ են դրել Դաշնակցության Բյուրոյի անդամ, երեք տասնամյակ Հայաստանի ազգային-քաղաքական ուղեգծի պաշտպանության համար պայքարած Արմեն Ռուստամյանի անկեղծությունը, սկզբունքայնությունը, ուղղամտությունը։ Դրա համար Արմենն իր պայքարում բանտարկության երկար տարիներով, զրկանքներով է վճարել և ոչ միայն… Իսկ հիմա ինչ-որ աշխատավարձային «ընդդիմադիրներ» ելել են հրապարակ։

Ի՞նչ են տարածում. ԵԽԽՎ Հայաստանի պատվիրակոթյան անդամ Արմեն Ռուստամյանը Փարիզում կայացած մոնիտորինգի հանձնաժողովի նիստից Երեւան վերադառնալիս Փարիզի օդանավակայանում զրուցում է ԵԽԽՎ Հայաստանի պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանի հետ։ Թերեւս ՔՊ-ականի արած լուսանկարը ստանալու փոխարեն, ունենային այդ զրույցի ձայնագրությունը, կամաչեին նման էժան խաղի մասնակցել։ Եվ ընդհանրապես, ցանկացած դաշնակցական ու ղեկավար փակ կամ բաց հանդիպումներում իշխանականի կամ այլ անձի հետ զրույցում նույն բանն է ասում, որն էլ իր համոզմունքն է, ի տարբերություն շատերի։

Համոզված եմ, եթե իշխանական ՊՈԱԿ-ների եւ ֆեյքերի բանակի հետ համատեղ մղվող  հակադաշնակացական այդ մոլուցքի մեկ տոկոսը «հականիկոլական» ներկայացող «ընդդիմադիրները» ուղղեին Նիկոլի դեմ, այսօր կարիք չէր լինի նիկոլի հեռացման մասին մտածեին իրական ընդդիմադիրները։

Բայց դրանց խնդիրը Նիկոլի հեռացումը չէ, ավելին՝ հարց է՝ արդյոք ցանկանո՞ւմ են Նիկոլի հեռացումն ընդհանրապես։

Արմեն Ռուստամյանը պաշտպանության կարիքը չունի էլ, իր քաղաքական կյանքը, պայքարն է նրա վահանը։

Բայց դե իշխանական կաբինետները մշտական այցելության վայր դարձրածները, քրեական գործերի պատրվակով իշխանության դեմ թթու խոսք չասողները, նրանցից աշխատավարձ ստացող «ընդդիմադիրները»  մեծահոգի լռությունը ակնհայտորեն շփոթում են ու փորձում են գլուխ բարձրացնել, այդժամ պետք է ցույց տալ շրիշակից վերեւ այն մի քանի սանտիմետրը, որից ավելի իրավունք չունեն բարձրանալ։

Արմեն Ռուստամյանից, Դաշնակցությունից կախվելու փոխարեն, գեթ մեկ վայրկյան Նիկոլի դեմ իրական, ԱՆՇԱՀԱԽՆԴԻՐ պայքարով զբաղվեք ու վերջապես «վճռականություն» գոռալուց հետո դա կյանքում ցույց տվեք»։